• Latest news

Ցողունային բջիջները կարելի է օգտագործել սպիերի բուժման համար՝ հայկական կլինիկայի ղեկավար

10 փետրվարի, 2014  20:36

Ցողունային բջիջների օգտագործմամբ  նոր տեխնոլոգիան թույլ է տալիս բուժել  այրվածքների եւ վերքերի հետեւանքով առաջացած սպիերը, ինչպես նաեւ դիաբետիկ վերքերը: Аյս մասին փետրվարի 10-ին մամլո-ասուլիսի ժամանակ հայտնեց  «Ավանգարդ» բժշկական կենտրոնի ղեկավար,  պլաստիկ վիրաբույժ Գագիկ  Ստամբոլցյանը:

Նրա խոսքով, 2013 թվականի հոկտեմբերից  Հայաստանում սկսել են կիրառել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործել  պլաստիկ վիրաբուժությունում վերականգնողական բժշկության  ձեռքբերումները: «Վերականգնողական բժշկությունն օգտագործում է հենց օրգանիզմի ռեսուրսները. Այն ակտիվացնում է եւ իմպլանտացնում ցողունային բջիջները, որոնց միջոցով հնարավոր է  բուժել եւ  բարելավել վերքերը»,- ասաց Ստամբոլցյանը:

Պլաստիկ վիրաբույժի խոսքով, նախկինում ընդունված է եղել համարել, որ առավելագույն քանակով ցողունային բջիջներ հնարավոր է ստանալ ոսկրածուծից եւ արյունից, բայց   2000 թվականին պարզվել է, որ  մարդու ճարպային զանգվածում այսպիսի բջիջներն ավելի շատ են:

Բժշկի խոսքով, ճարպը օգտագործվում են տարբեր  հիվանդությունների բուժման համար շատ վաղուց, բայց առաջ բժիշկներն ընդամենը ներմուծել են մարդու օրգանիզմից վերցրած եւ մաքրած ճարպը, որի 50-70%-ը ներծծվել է մի քանի ամիսների ընթացքում:  Իսկ հիմա բժիշկներն օգտագործում են ամերիկյան GID տեխնոլոգիան, որի շնորհիվ  ճարպային հյուսվածքից առանձնացնում են  վերականգնողական եւ ցողունային բջիջները, դրանցով հարստացնում ճարպային զանգվածը եւ միայն դրանից հետո այն ներմուծում հիվանդի մաշկի տակ:  Այդ դեպքում ներմուծված  ճարպային զանգվածի 85-90%  մնում է օրգանիզմում: «Այս բջիջները ստեղծում են հակաբորբոքային էֆեկտ եւ դրական են ազդում մաշկի վրա՝ վերականգնելով նրա առաձգականությունը»,- ասաց Ստամբոլցյանը:

Ինչ վերաբերում է այրվածքներին, ապա ամբողջության ազատվել դրանց թողած հետեւանքերից դեռեւս անհնար է, բայց վիրաբույժները այրվածքներից հետո մնացած սպիերի տակ ներմուծում են ցողունային բջիջներով հարստացված ճարպային զանգված, եւ 3-4 ամսվա ընթացքում վնասված եւ կարմրած մաշկը դառնում է ավելի բաց եւ փափուկ:

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի հարցին, Գագիկ Ստամբոլցյանը ասաց, որ Հայաստանում հիմա օգտագործում են միայն ու միայն ցողունային բջիջներով հարստացած ճարպային զանգված: «Սաղմից վերցված ցողունային բջիջների աճը անկանխատեսելի է, նրանք կարող են նույնիսկ վերափոխվել տերատոմաների եւ ուռուցքի պատճառ դառնալ:  Մինչդեռ մենք  օգտագործում ենք միայն հասուն մեզենքիմալ ցողունային բջիջներ, որոնք կարող են մեծանալ եւ դառնալ ճարպային հյուսվածք, մաշկ, աճառ, ոսկր կամ մկան: Քանի որ այս բջիջներն արդեն հասուն են, նրանք չեն կարող վերափոխվել ուռուցքի»,- բացատրեց բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է