• Latest news

Երեւանում տեսողության Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում

8 հոկտեմբերի, 2015  16:23

Այս ամբողջ շաբաթվա ընթացքում Երեւանում անցկացվում են տեսողության Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ. Այդ օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը։ Միջոցառումների մասին լրագրողներին պատմել է Armenian Eye Care Project –ի տնօրեն Նունե Եղիազարյանը։

Հոկտեմբերի 1-ին մասնագետները հետազոտություններ են անցկացրել երեւանի Ն. Տիգրանյանի անվան թիվ 14 դպրոցում, որտեղ սովորում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ։ Այդ դպրոցի աշակերտները Ա Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցի աշակերտների հետ միասին մասնակցել են շախմատի առաջնությանը, ինչպես նաեւ զվարճալի միջոցառմանը, որի ընթացքում պետք էր ակնոց ներկել։

Այսօր Երեւանի Հյուսիսային պողոտայում շրջանակ են տեղադրել ակնոցի տեսք ունեցող լուսանկարների համար. այնտեղ մասնագետներն ու կամավորները բնակչության շրջանում տեղեկություններ են տարածում այն մասին, թե տեսողական ինչ խնդիրներ գոյություն ունեն եւ թե ինչ կարեւոր է ժամանակին բժշկի գնալը։ Այսօր ժամը 17:00-ից 20:00-ը «Քարֆուր» սուպերմարկետում մասնագետներն անվճար կստուգեն բոլոր ցանկացողների տեսողությունը, իսկ ուղիղ 20:00-ին Մատենադարանի լուսավորությունը կանջատվի։ Ինչպես նշել է Նունե Եղիազարյանը, Մատենադարանը խորհրդանշում է Հայաստանում գիտությունը եւ լուսավորությունը, եւ այդ ակցիան կոչված է ցույց տալու, որ շատ մշակութային արժեքներ ուղղակի գոյություն չէին ունենա առանց տեսողության։

Armenian Eye Care Project-ը կազմակերպել է նաեւ մի մրցույթ, որի շրջանակում պետք է ձեռքի տակ եղած նյութերից ու լուսանկարներից զվարճալի ակնոցներ պատրաստել եւ լուսանկարվել դրանցով։ Մրցույթի արդյունքներն ի մի կբերվեն վաղը՝ հոկտեմբերի 9-ին, իսկ հավաքված միջոցները կտրամադրվեն թիվ 14 դպրոցի երեխաների համար ակնաբուժական միջոցների ձեռք բերմանը։

Բոլոր այդ միջոցառումները, նրա կազմակերպիչների կարծիքով, կոչված են հասարակության ուշադրությունը հրավիրել աչքի խնդիրների լրջության վրա եւ հասկացնել, որ կարեւր է անհրաժեշտ չափով ուշադրություն դարձնել աչքերին եւ պարբերաբար ստուգել տեսողությունը։ Ի վերջո, լուրջ խնդիրների ու հիվանդությունների մոտ 50 տոկոսը, որոնք կարող են կուրության հանգեցնել, հայտնաբերվում են բժշկի կաբինետում հետազոտվելու ընթացքում. մինչեւ այցելությունը, հիվանդները հաճախ չեն էլ ենթադրում, որ իրենք ինչ-որ խնդիր ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է