• Latest news

Հոկտեմբերի 23-ին Սպիտակում կբացվի հոգեկան խանգարումներ ունեցողների Խնամքի տունը

10 հոկտեմբերի, 2015  15:31

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում կբացվի երկրում առաջին՝ Հոգեկան խանգարում ունեցողների Խնամքի տունը։ Այդ մասին լրագրողներին պատմել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։

Նրա խոսքով, Խնամքի տունը նախատեսված կլինի հոգեկան խանգարումներ ունեցող այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող իրենց տանն ապրել, սակայն հոգեբուժության կարիք էլ չունեն, այլ միայն՝ խնամքի։ Ինչպես նշել է Արմեն Սողոյանը, առայժմ դա մեկնարկային ծրագիր է, սակայն Հայաստանի Կառավարության նախաձեռնած՝ հոգեկան խանգարումներ ունեցողների խնամքի այլընտրանքային ռազմավարության ծրագրի շրջանակում նախատեսված է մի քանի նման տուն բացել, որոնցից յուրաքանչյուրում կապրի հոգեկան խանգարումներ ունեցող 8-16 մարդ։

Եթե մեկնարկային նախագիծը հաջող լինի, Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է Հայաստանի տարբեր շրջաններում եւս 4 նման տուն բացել։ Մասնագետի խոսքով, խնամքի տունը շատ հաջող նախագիծ է, եւ համայնքների բնակիչները շուտով կհամոզվեն դրանում։ Եթե ամեն ինչ լավ լինի, այդ գաղափարով կարող են հետաքրքրվել նաեւ գործարարները, որոնք կարող են խնամքի մասնավոր տներ բացել։

Սպիտակում խնամքի տան պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերին, որը հոգեկան առողջության ամիս է հայտարարված։ Այդ ամսվա շրջանակում Հայաստանում նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն հոգեկան առողջության մասին տեղեկատվության տարածմանը եւ նման խնդիրներ ունեցող մարդկանց օգնելուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել