• Latest news

Հայաստանում 2171 գրանցված ՄԻԱՎ վարակակիր կա

16 հոկտեմբերի, 2015  18:32

Հայաստանում 1998 թ. առայսօր 2171 ՄԻԱՎ վարակակիր է գրանցվել, ընդ որում նրանցից 1127 -ի մոտ ՁԻԱՀ է զարգացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը՝ 1498-ը (69 տոկոսը) տղամարդիկ են: Կանանց շրջանում գրանցվել է 673 դեպք (31 տոկոս), եւս 41 դեպք էլ (1.9 տոկոս) երեխաների շրջանում է հայտնաբերվել: Հետաքրքիր է նաեւ, որ ՄԻԱՎ վարակակիրների 53 տոկոսը ախտորոշման պահին 25-39 տարեկան է եղել:

Վերջին տարիներին ՄԻԱՎ սկսել են ավելի հաճախ հայտնաբերել աշխատանքային միգրանտների՝ հատկապես նրանց մոտ, ովքեր Ռուսաստան էին մեկնել աշխատելու: Իսկ կանանց մեծամասնությունը սեռական ճանապարհով է վարակվել:

Ըստ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ 1998 թ. առայսօր գրանցվել է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ հիվանդների մահացության 476 դեպք:

Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերում ՄԻԱՎ-ի տարածմանը՝ ապա ամենամեծ ցուցանիշը Շիրակի մարզում է՝ 99.1 100 000 բնակչության համար: Հաջորդ տեղում Լոռին են, Գեղարքունիքը ու Սյունիքը:

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը Հայաստանում 3800 է, հետեւաբար դեռ շատ մարդիկ կան, որոնք վարակված են, բայց չգիտեն այդ մասին: Ինչպես նշել է Առողջապահության նախարարը, մասնագետներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայտնաբերված հիվանդների թիվը առավելագույս մոտեցնեն հաշվարկային թվին: Դրան է նպաստում նաեւ շարժական լաբորատորիան, որը ՄԻԱՎ հետազոտություններ է իրականացնում Հայաստանի մարզերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել