Արյան մեջ խոլեստերինի բարձրացած մակարդակի խնդիրը շատերի մոտ ժառանգականությունով է պայմանավորված: Բայցեւայնպես մասնագետները հավաստիացնում են, որ որոշ քայլեր կօգնեն նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ նույնիսկ առանց դեղորայքի:
Ահա մի քանի խորհուրդ , թե ինչպես անել դա
1. Սնունդ
Եթե Ձեզ խոլեստերինի մակարդակի բարձրացման վտանգ է սպառնում, ձգտեք ավելի քիչ հագեցած ճարպեր ու ավելի շատ միրգ, բանջարեղեն, սպիտակուց ու այսպես կոչված օգտակար ճարպեր օգտագործել, որոնք պարունակվում են օրինակ ընկույզում:
Նաեւ ձեր սննդակարգը պետք է հարուստ լինի բջջանյութով, որը նույնպես օգնում է վերահսկել արյան մեջ խոլեստերինի քանակը:
2. Գենետիկ անալիզ
Նույնիսկ եթե Ձեր ընտանիքի մյուս անդամների մոտ խոլեստերինի մակարդակը բարձր է, դա դեռ չի նշանակում, որ դա ժառանգական խնդիր է: Ինչպես բժիշկներն են բացատրում, ազգականների մոտ խոլեստերինի բարձր մակարդակը սովորաբար բացատրվում է այն հանգամանքով, որ նրանք նույն ձեւով են սնվում ու նույնատիպ կենսակերպ վարում:
Մի շարք գենետիկ թեստեր կան, որոնք կարող են որոշել սրտային նոպայի, կաթվածի ու ստատինների կողմնակի էֆեկտների հավանականությունը:
3. Ավելի շատ շարժվեք
Եվ վերջապես մի մոռացեք, որ օրվա ընթացքում ֆիզիկական վարժություններն ու ակտիվությունն օգնում են վերահսկել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Դրանք նաեւ օգնում են ազատվել ավելորդ քաշից, որը տվյալ դեպքում ռիսկի գործոններից մեկն է համարվում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր