• Latest news

Հայաստանում անհրաժեշտ է ներդնել էսթետիկական վիրաբուժության ժամանակով ստուգված տեխնոլոգիաներ

29 հոկտեմբերի, 2015  12:55

Պլաստիկ վիրաբուժությունն ու դերմատոկոսմետոլոգիան ամբողջ աշխարհում ակտիվորեն զարգանում են եւ գիտության շատ նորագույն բացահայտումներ եւ ձեռքբերումներ շատ արագ ներդրվում են այդ ոլորտում:  Շատ կարեւոր է, որ Հայաստանը ժամանակի հետ համընթաց քայլի եւ հետ չմնա միջազգային մակարդակից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ընկերակցության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:  

Նրա կարծիքով, միջազգային համաժողովներն ու այլ երկրների մասնագետների հետ փորձի փոխանակումը նպաստում են Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության զարգացմանը: Մասնագետի կարծիքով, շատ կարեւոր է Հայաստանում ներդնել միջազգային լավագույն փորձը եւ այն տեխնոլոգիաները, որոնք արդեն դիմացել են ժամանակի փորձությանը եւ որոնց արդյունավետությունն արդեն ապացուցված է: 

Արմեն Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն օգտագործվում են բջջային, լազերային, ռադիոալիքային եւ ուլտրաձայնային  տեխնոլոգիաներ: Դեռեւս երկու տասնյակ տարի առաջ բժիշկները, ինչպես նշել է մասնագետը, կարող էին միայն երազել այդ բոլոր տեխնոլոգիաների մասին, իսկ այսօր ամենատարբեր լազերային եւ ռադիոալիքային սարքեր  են օգտագործվում երեւանյան կլինիկաներում` հնարավորություն տալով քիչ ինվազիվ, բայց շատ արդյունավետ պրոցեդուրաներ կատարել:

Իհարկե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մի շարք խնդիրներ կան բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված, այդ թվում անեւ` պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Այդ ամենը պահանջում է կրթություն, փորձ, ֆինանսական ներդրումներ եւ կառավարական աջակցություն:   Սոցիալ տնտեսական խնդիր էլ կա, չէ որ շատ սարքեր չափազանց թանկ արժեն եւ դրանցով կատարվող պրոցեդուրաները եւս թանկ են եւ ոչ բոլորի գրպանին են հասու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել