Պլաստիկ վիրաբուժությունն ու դերմատոկոսմետոլոգիան ամբողջ աշխարհում ակտիվորեն զարգանում են եւ գիտության շատ նորագույն բացահայտումներ եւ ձեռքբերումներ շատ արագ ներդրվում են այդ ոլորտում: Շատ կարեւոր է, որ Հայաստանը ժամանակի հետ համընթաց քայլի եւ հետ չմնա միջազգային մակարդակից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ընկերակցության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով, միջազգային համաժողովներն ու այլ երկրների մասնագետների հետ փորձի փոխանակումը նպաստում են Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության զարգացմանը: Մասնագետի կարծիքով, շատ կարեւոր է Հայաստանում ներդնել միջազգային լավագույն փորձը եւ այն տեխնոլոգիաները, որոնք արդեն դիմացել են ժամանակի փորձությանը եւ որոնց արդյունավետությունն արդեն ապացուցված է:
Արմեն Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում արդեն օգտագործվում են բջջային, լազերային, ռադիոալիքային եւ ուլտրաձայնային տեխնոլոգիաներ: Դեռեւս երկու տասնյակ տարի առաջ բժիշկները, ինչպես նշել է մասնագետը, կարող էին միայն երազել այդ բոլոր տեխնոլոգիաների մասին, իսկ այսօր ամենատարբեր լազերային եւ ռադիոալիքային սարքեր են օգտագործվում երեւանյան կլինիկաներում` հնարավորություն տալով քիչ ինվազիվ, բայց շատ արդյունավետ պրոցեդուրաներ կատարել:
Իհարկե, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մի շարք խնդիրներ կան բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրման հետ կապված, այդ թվում անեւ` պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Այդ ամենը պահանջում է կրթություն, փորձ, ֆինանսական ներդրումներ եւ կառավարական աջակցություն: Սոցիալ տնտեսական խնդիր էլ կա, չէ որ շատ սարքեր չափազանց թանկ արժեն եւ դրանցով կատարվող պրոցեդուրաները եւս թանկ են եւ ոչ բոլորի գրպանին են հասու:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր