• Latest news

Վերջին 10 տարում Հայաստանը սրտաբանության ոլորտում հսկայական առաջընթաց է արձանագրել. Բ. Ալեքյան

6 նոյեմբերի, 2015  22:36

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանը սրտաբանության ոլորտում հսկայական առաջընթաց է արձանագրել։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Էնդովասկուլյար վիրաբույժների միության նախագահ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը։  

Նրա խոսքով, այսօր Հայաստանում  ավելի քան 10 խոշոր սրտաբանական կենտրոն է գործում, որոնք զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով, անհրաժեշտ սարքավորումներով եւ որոնք, իհարկե, լավ մասնագետներ ունեն։  Այդ ամենը հնարավորություն է տալիս օգնել հիվանդ սիրտ ունեցող հազարավոր մարդկանց։  

Բժիշկ Ալեքյանը նաեւ խոշոր առաջընթաց է համարում Սրտի անհետաձգելի վիրահատության  «Stent for life» ծրագրի ներդրումը, ինչի շնորհիվ, սրտամկանի սուր կաթվածով մարդկանց սկսել են ժամանակին օգնություն տրամադրել պետպատվերի շրջանակում. այս ծրագիրը եւ այն վիրահատությունները, որոնք իրականացվում են նրա շրջանակում, զգալիորեն կնվազեցնեն Հայաստանում սրտամկանի սուր կաթվածի մահացու ելքերը, պնդում է մասնագետը։  

«Սրտամկանի սուր կաթվածով հիվանդներին օգնելու առումով Հայաստանը Եվրոպայում ընդունված միջինից բարձր մակարդակ ունի, եւ դա շատ լուրջ ցուցանիշ է», - նշել է բժիշկ Ալեքյանը։

Իհարկե, աշխարհում կան նաեւ այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք Հայաստանում առայժմ չեն կիրառվում, բայց ինչպես նշել է մասնագետը, դրանց թիվը շատ փոքր է։ Օրինակ՝ զարգացած երկրներում  այսօր սրտի փականի պրոթեզավորում են իրականացնում, առանց կրծքավանդակը բացելու. դա լրիվ նոր տեխնոլոգիա է, որը հենց վերջերս է ներդրվել բժշկության մեջ եւ առայժմ շատ թանկ արժե։   Սակայն բժիշկը վստահ է, որ մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում այդ տեխնոլոգիան կներդրվի նաեւ Հայաստանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է