• Latest news

Ինչու՞ չի կարելի թոքաբորբը բուժել տնական պայմաններում

13 նոյեմբերի, 2015  01:55

Հայերի մեծամասնությունը շատ աղոտ պատկերացում ունի այն մասին, թե ինչ է թոքաբորբը եւ ինչով է վտանգավոր։ Շատերը կարծում են, թե հնարավոր է թոքաբորբը տանը բուժել, սակայն NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշում է, որ չի կարելի նման բան անել, հատկապես եթե թոքաբորբով հիվանդը երեխա է։  

Թոքաբորբը վարակիչ հիվանդություն է, որի ընթացքում երեխայի մոտ շատ արագ կարող է թոքերի այտուցում առաջանալ, եւ եթե թոքերում թթվածնի տեղ չմնա, նա կարող է մեռնել թթվածնային քաղցից։ Իսկ եթե նա հիվանդանոցում բուժում ստանա եւ եթե այնտեղ բուժման բոլոր պայմանները լինեն, երեխային կսկսեն թթվածին տալ եւ բարդացումների ու խնդիրների վտանգն էականորեն կնվազի։

Ավելին, թոքաբորբը, որպես մանրէային վարակ, կարիք ունի հակաբիոտիկներով բուժվելու, սակայն ցանկալի է, որ բուժումը բժիշկը նշանակի։ Հարցն այն է, որ ծնողները գուցե չկարողանան թոքաբորբը տարբերել թոքերի բորբոքման այլ տեսակներից, որոնց մեծամասնությունը զարգանում է ոչ թե բակտերիաների պատճառով, այլ այլ հարուցիչների, օրինակ՝ սնկերի կամ վիրուսների։ Նման բորբոքման դեպքում հակաբիոտիկներից ոչ մի օգուտ չի լինում, չէ՞ որ մանրէային աղբյուր չկա։ Ավելին, նման դեպքում հակաբիոտիկները միայն կթուլացնեն օրգանիզմը։  

Ինչպես նշել է մասնագետը, թոքաբորբի բուժման ժամանակ իդեալականն այն է, որ պարզվի, թե ճշգրիտ որ մանրէն է դրա պատճառը դարձել։ Բայց նման անալիզները կարող են չափից շատ ժամանակ խլել, դրա համար էլ հաճախ բժիշկները լայն սպեկտրի հակաբիոտիկներ են կիրառում կամ էլ հիմնվում են հիվանդության կլինիկական պատկերի վրա. սովորաբար,  այդ պատկերից դատելով՝ հնարավոր է հասկանալ, թե դա ինչ վարակ է՝ ստաֆիլակոկային, պնեվմակոկային, ստրեպտակոկային, սնկային թե այլ, եւ համապատասխան բուժում նշանակել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել