• Latest news

Թոքաբորբ. Ինչպես է ընթանում եւ ինչպես է բուժվում

17 նոյեմբերի, 2015  15:25

Թոքաբորբը վարակիչ հիվանդություն է, որը հաճախ շփոթում են թոքերի բորբոքման հետ: Այն մասին, թե թոքաբորբն ինչպես է ընթանում եւ ինչպես է բուժվում, NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:

Մասնագետի խոսքով, թոքաբորբը փուլային ընթացք ունի եւ սովորաբար 7-ից 14 օր է տեւում: Առաջին փուլը առաջին 30 րոպեն է, մինչեւ 3 օր, երբ մանրէի օրգանիզմ ընկնելուց հետո սկսվում է թոքերի այտուցումն ու բորբոքային օջախի ձեւավորումը: Երկրորդ փուլը մոտավորապես մինչեւ 5-րդ օրն է տեւում. Էրիտրոցիտները այլ օրգաններից տեղափոխվում են թոքաբշտիկներ, եւ տեղի է ունենում թոքերի այսպես կոչված կարմիր կարծրացումը: Երրորդ փուլը 4-5-րդ օրից մինչեւ 7-11-րդ օրն է տեւում. էրիտրոցիտները ոչնչանում են, լեյկոցիտները մեռնում են մանրէների դեմ պայքարում, եւ սկսվում է այսպես կոչված մոխրագույն կարծրացման փուլը: Դրանից հետո սկսվում է «մաքրման» շրջանը, երբ հիվանդը սկսում է  խխելով թքել այն ամենը, ինչ կուտակվել է իր թոքերում:

Ցանկալի է թոքաբորբը բուժել հիվանդանոցային պայմաններում, երբ ձեռքի տակ ոչ միայն հակաբիոտիկներ կան, որոնք կօգնեն հաղթել թոքերը գրգռած մանրէներին, այլեւ թթվածին, որը կկանխարգելի թթվածնային քաղցը եւ դրա պատճառով հնարավոր մահը: Թոքաբորբը տնային պայմաններում բուժելն այնքան էլ անվտանգ չէ, հատկապես եթե հիվանդը երեխա է, չէ՞ որ հիվանդն ու նրա մտերիմները գուցե չկարողանան թոքաբորբը տարբերել թոքերի բորբոքումից այլ` մանրէների հետ կապ չունեցող պատճառներով, իսկ սխալ դեղամիջոցների ընդունումը (օրինակ` հակաբիոտիկների, եթե գրգռման պատճառը մանրէները չեն, այլ, օրինակ, սնկերը կամ հարուցիչները) կարող է ավելի վատացնել հիվանդի վիճակը:

Երբ թոքաբորբը բուժված է, օրգանիզմը սովորաբար թուլացած է լինում եւ հիվանդի մոտ կարող են սրվել այլ` թոքային հիվանդություններ, օրինակ` բրոնխիալ ասթման կամ էլ օբստրուկտիվ հիվանդությունները: Որպեսզի նման բան չլինի, ինչպես նշել է մասնագետը, անհրաժեշտ է օրգանիզմի ռեկրեացիա` վերականգնում իրականացնել, օրինակ` հատուկ առողջարաններում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է