• Latest news

Հայաստանում մշակվում է Պալիատիվ բժշկական օգնության ռազմավարությունը

17 նոյեմբերի, 2015  16:08

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Human rights watch կազմակերպության Հարավային Կովկասում ծրագրերի տնօրեն Գիորգի Գոգիային եւ Առողջության եւ մարդու իրավունքների բաժնի պետի տեղակալ Դիդրիք Լոհմանին:

Արմեն Մուրադյանը մասնագետներին ներկայացրեց մեր երկրի առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության  եւ սպասարկման ներդրման ուղղությամբ իրականացված քայլերը:

«Պալիատիվ խնամքի  բարելավման,  ինչպես նաեւ համապատասխան  օրենսդրական դաշտի հստակեցման ընդունման ուղղությամբ ակտիվ քայլեր ենք իրականացնում»,- ասաց նախարարը:

Ներկայումս շրջանառության մեջ է դրված 2011-2014թթ.  իրականացված փորձարարական ծրագրի տվյալների վերլուծության արդյունքների  գնահատման հիման վրա մշակված «Պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ներդրման ռազմավարությունը եւ պալիատիվ բժշկական օգնության եւ սպասարկման ռազմավարության 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Դիդրիք Լոհմանը երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում աշխատել է պալիատիվ խնամքի հիմնախնդիրների ուղղությամբ: Նա ներկայացրեց այն մարտահրավերները, որոնց ցավազրկող հաբերի հասանելիության չարաշահման կամ արտահոսքի կանխարգելման  հարցերում բախվում են այլ պետությունները:

«Պալիատիվ խնամքի խնդիրները երկրների մեծ մասում նման են միմյանց: Շատ կարեւոր է այն գիտակցումը, որ այս ոլորտում պետք է անհրաժեշտ քայլեր իրականացնել»,- ասաց Լոհմանը:

 Նա հույս հայտնեց, որ առաջիկայում նախարարության, այլ գերատեսչությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ  համակարգված  աշխատանքը հնարավորություն կընձեռի բարելավել  պալիատիվ խնամքի որակը:

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների  ղեկավարների  հետ քննարկման առանցքում էին նաեւ այս ոլորտի զարգացումները,  մասնավորապես` Հայաստանում պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության ընդունման առնչվող խնդիրները, թմրադեղերի մասին օրենքի նախագիծը եւ մորֆինի հաբերի գրացման գործընթացը:

Անդրադարձ կատարվեց նաեւ  «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված  բարափեխումներին:

Հյուրերը նախարարին փոխանցեցին 2015թ. հուլիսին իրենց կողմից պալիատիվ խնամքի ազգային ռազմավարության խնդիրների վերաբերյալ հրապարակված  զեկույցի հայերեն տարբերակը:

Նշենք, որ ՀՀ նախագահի 2012թ. հանձնարարության համաձայն ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծավալվել է բժշկական օգնության 10 մահճակալանոց բաժանմունք:

2011թ. հուլիսից մինչ 2014թ. ապրիլ «Գլոբալ» հիմնադրամի «Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ գլխավորությամբ «Պացիենտների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է պալիատիվ խնամքի փորձարարական ծրագիր:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել