• Latest news

Չափազանց ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խանգարում է կանանց ասթմայի վերահսկողությանը

21 նոյեմբերի, 2015  10:42

Ֆիզիկական վարժությունների չափազանց մեծ քանակությունը խանգարում է կանանց ասթմայի վերահսկողությանը: Սակայն ասթմա ունեցող կանայք, ինչպես ցույց է տվել 526 անչափահասի եւ երիտասարդ կնոջ հարցումը, ավելի հաճախ եւ ինտենսիվ կերպով են սպորտով զբաղվում, քան առողջները: Այդ մասին ասված է հետազոտության մեջ, որը ներկայացնում է գիտական  Respirology ամսագիրը:

Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ ասթմայի ու ֆիզիկական ակտիվության միջեւ կապ չի դիտարկվել: 

Հետազոտության հեղինակների կարծիքով, բժիշկները պիտի ակտիվորեն սպորտով զբաղվող կանանց ասթման բուժելիս ավելի ուշադիր եւ զգույշ լինեն:  Ավելին, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել` պարզելու, թե ինչ վարժության ինչ քանակությունն է կարելի նորմալ համարել, իսկ ինչը` չափազանց շատ: 

Հիշեցնենք, որ բրոնխիալ ասթման շնչուղիների խրոնիկական բորբոքային հիվանդություն է, որը սովորաբար ի հայտ է գալիս սուլող խռխռոցների, շնչահեղձության, կրծքավանդակում ծանրության եւ հազի կրկնվող էպիզոդներով: 

ԱՀԿ-ի գնահատականներով, ասթմայից աշխարհում 235 միլիոն մարդ է տառապում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է