• Latest news

Ինչո՞ւ կծու սննդի վրայից չի կարելի ջուր խմել

5 դեկտեմբերի, 2015  12:59

Կծու սնունդը՝ լինի դա չիլի պղպեղ, թե կարրի, ասես այրում է ձեր բերանը ու ներքին օրգանները: Պատճառն այն է, որ կծու մթերքներում կա կապսաիցին կոչվող նյութ, որը ազդում է լեզվի վրա գտնվող ցավային ռեցեպտորների վրա: Հետաքրքիր է, որ կծու մթերքներից հետո ջուր խմելն անիմաստ է, դրանից այրոցը չի թեթեւանա, նույնիսկ ավելի կուժեղանա:

Ինչո՞ւ: Այս հարցին փորձել են պատասխանել American Chemical Society –ի մասնագետները իրենց տեսահոլովակում:

Կապսաիցինը անգույն ու անհոտ նյութ է, որն ազդում ցավի զգացողությունների համար պատասխանատու ռեցեպտորների վրա: Այդ ռեցեպտորները սովորաբար ակտիվանում են, երբ մարդը եռման ջուր է խմում կամ ինչ -որ թթու բան ուտում, որը կարող է վնասել նրա առողջությանը: Կապսաիցինի ազդեցության տակ ռեցեպտորներն ուղեղին ազդանշան են ուղարկում այն մասին, որ մարդը կարծես թե ուտում է մի բան, որը չպետք է ուտեր: Նրա մարմինը՝ ուղեղի ղեկավարությամբ միանգամից արձագանքում է . աչքերը սկսում են արցունքոտվել, քիթը փակվում է, հայտնվում է այրոցի զգացում ու խմելու ցանկություն: Այդ բոլոր ռեակցիաների նպատակն է օրգանիզմից դուրս մղել անցանկալի նյութը ու չեզոքացնել դրա ներգործությունը:

Եթե մարդը որեւէ կծու բան ուտելուց հետո ջուր խմի, ջուրը էլ ավելի կտարածի կապսաիցինը նրա բերանում ու կուժեղացնի այրոցի զգացումը, քանի որ կապսաիցինը ջրում չի լուծվում: Ջրի փոխարեն մասնագետները խորհուրդ են տաիս կաթ խմել, որում կապսաիցինի մոլեկուլները կկարողանան լուծվել, հեշտացնելով մարդու վիճակը ու նրան ազատելով այրոցի զգացումից: Բացի դրանից կաթնամթերքում կա կազեին կոչվող նյութ, որը դեպի իրեն է ձգում կապսաիցինի մոլեկուլները:

Եվ այսպես, եթե Դուք այրվել եք չափազանց կծու սննդից, ավելի լավ է վրայից կաթ խմեք կամ ասենք պաղպաղակ ուտեք, որը նույնպես կօգնի ռեցեպտորները մաքրել կապսաիցինից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել