• Latest news

Ինչպես հասկանալ, որ երեխայի մոտ համակարգչային խաղերից կախվածություն է առաջացել

7 դեկտեմբերի, 2015  20:40

Համակարգչային խաղերից կախվածությունը այնպիսի կախվածություն է, ինչպիսին ցանկացած ուրիշը եւ պակաս վտանգավոր չէ:  Ինչպես նշում է հոգեբան Իրինա Ծատուրյանը, շատ ծնողներ իրենց երեխաներին հաճույքով թույլ են տալիս համակարգչային խաղեր խաղալ, որովհետեւ  այդ ընթացքում երեխաները լռում ու նրանց չեն խանգարում: Նման ծնողները չեն հասկանում, որ խաղերի չափազանց մեծ քանակությունը կարող է վտանգավոր լինել, իսկ համակարգչային խաղերից մինչեւ մոլախաղեր ընդամենը մի քայլ է: 

Համակարգչային խաղերից կախվածությունը ավելի քան նման է մոլախաղերից կախվածությանը, չէ որ մոլախաղերի հիմնական խնդիրն այն է, որ մարդը դրանց վրա շատ փող է ծախսում: Սակայն հարցն այն է, որ առցանց խաղերի վրա եւս մարդիկ մեր օրերում շատ փող են ծախսում, դրա համար էլ առցանց խաղերի եւ մոլախաղերի միջեւ կապն անհամեմատ ավելի լուրջ է, քան կարղ է թվալ: 

Երեխաները քանի՞ ժամ կարող են համակարգչային խաղեր խաղալ: 

Հոգեբանի խոսքով, եթե երեխան օրական երեք ժամից ավելի համակարգչային խաղեր է խաղում, դա արդեն խաղամոլության է վերածվում:  Հատկապես եթե երեխան կորցնում է հետաքրքրությունը կյանքի այլ ոլորտների հանդեպ եւ դժվարությամբ է կենտրոնանում այլ խնդիրների վրա: Նման երեխայի ծնողները պիտի ուշադրություն դարձնեն նրա պահվածքին, իսկ անհրաժեշտության դեպքում պրոֆեսիոնալ օգնության դիմեն:  

Ինչպես նշում է Իրինա Ծատուրյանը, ցանկալի է, որ մինչեւ 10 տարեկան երեխաները համակարգչի մոտ օրական   45 րոպեից ավելի չանցկացնեն: Իհարկե, դա չի վերաբերում այն երեխաներին, որոնք համակարգչով կրթական ծրագրեր են դիտում կամ օգտվում են հավելվածներից, որոնք անհրաժեշտ են ուսման համար: Իսկ մնացած ազատ ժամանակը ցանկալի է անցկացնել փողոցում խաղալու եւ ֆիզիկական ակտիվության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել