• Latest news

5 խորհուրդ այն մասին, թե ինչպես չափից շատ չուտել Նոր տարվա տոնի ընթացքում

12 դեկտեմբերի, 2015  10:47

Ամեն օր, նոր տարվա տոնի մոտենալուն զուգահեռ, ավելի եւ ավելի այժմեական է դառնում այն հարցը, թե ինչպես շատ ուտել եւ չգիրանալ: Դիետոլոգ Ջեյն Միտչելը մի քանի խորհուրդ է տվել այն մասին, թե ինչպես պահպանել կազմվածքը նոր տարվա տոնի ընթացքում եւ դրանից հետո:  

1. Ավելի քիչ ալկոհոլ օգտագործեք եւ ավելի շատ սնունդ 

Փորձեք կրճատել օգտագործվող ալկոհոլի քանակը եւ ավելի շատ ջուր խմել: 

«Ամեն կում գինուն պիտի երեք կում ջուր համապատասխանի: Ձեր կողքին ջրով բաժակ ունեցեք եւ կանոնավոր կերպով խմեք:  Այդպես ավելի քիչ ալկոհոլ կօգտագործեք», — ասել է դիետոլոգը:

2. Գեղեցիկ զգեստ հագեք

 «Որեւէ սեքսուալ, կազմվածքը ձգող բան հագեք: Դա կօգնի զսպել ախորժակը», - խորհուրդ է տվել բժիշկ Միտչելը` հավելելով, որ կարելի է մինչեւ Նոր Տարին  փորձել զգեստը. պատկերացրեք, թե այն ինչ տեսք կունենա, եթե գիրանաք: Դա կօգնի զսպել ախորժակը: 

3. Ձեր սնունդը երեք մասի բաժանեք եւ միայն երկուսը կերեք 

Դիետոլոգը նաեւ խորհուրդ է տվել սկսել սնունդը բաժանել   3 մասի եւ միայն  2-ն ուտել:  Նա նաեւ խորհուրդ է տվել տապակած եւ խմորե ուտեստներ չուտել, ինչպես նաեւ հնարավորինս արագ մատուցողին կամ տանտերերին հանձնել սեփական ափսեն. դա կօգնի խուսափել մեքենայաբար շատ ուտելուց, չէ՞ որ շատ մարդիկ հաճախ սկսում են ինքնաբերաբար ինչ-որ բան ուտել սեղանի մոտ զրուցելիս:  Եթե կամքի ուժը չի հերիքում հրաժարվելու սննդից, նման իրավիճակում ավելի լավ է, կարծում են դիետոլոգները,  «նախընտրել թարմ բանջարեղենից աղցանը եւ կանապեն օգտակար մթերքներից»:

4. Գրի առեք, թե օրվա ընթացքում ինչ եք կերել եւ խմել 

Դա կօգնի ավելի գիտակցաբար սնվել եւ չափից շատ չուտել, պնդում է մասնագետը: 

5. Հեռուստացույցով խոհարարական շոուներ մի նայեք 

Խոհարարական շոուները սոսկ ավելի են գրգռում ձեր ախորժակը եւ ստիպում են մտածել սննդի մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել