• Latest news

Ինչպես է պետք սնվել ձմռանը

12 դեկտեմբերի, 2015  19:30

Ձմռանը, տարածված կարծիքին հակառակ, օրգանիզմն ավելի շատ էներգիա է ծախսում, քան ամռանը, չէ՞ որ ամռանը պետք է ինքդ քեզ տաքացնել: Իսկ ինչպես է պետք սնվել սառը եղանակին  օրգանիզմն ամուր պահելու համար: Այդ մասին իր կարծիքն է ներկայացրել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը: 

Ամռանը շատերը հիմնականում բուսակերական սնունդ են օգտագործում, նշել է մասնագետը, եւ սովորաբար նման սնունդը բավարար է լինում. Բանջարեղենն ու մրգերը օգնում են հովացնել օրգանիզմը եւ նրան շատ ջուր են տալիս. դա հենց այն է, ինչ մեզ պետք է ամռանը: Սակայն ձմռանը նման սնունդը մեզ բավարար չի լինի: 

Ձմռանը, դիետոլոգի կարծիքով, ցանկալի է ավելի կալորիական մթերքներ ընտրել, որոնք օրգանիզմը  կապահովեն տաքանալու եւ մարմնի ջերմաստիճանը պահպանելու համար անհրաժեշտ էներգիայով:  Նման էներգիայի լավ աղբյուր են համարվում կենդանական ծագում ունեցող մթերքները` միսը, ձուկը, ձվերը:  Լավ ընտրություն կլինեն նաեւ լոբազգիները, որոնք եւս հարուստ են սպիտակուցով: 

Ընդհանուր առմամբ ամառային ուտեստները կարող են ավելի շատ կալորիա պարունակել եւ մի քիչ ավելի ճարպոտ լինել, քան ամառայինները, նշել է մասնագետը: Սակայն չարժե չափից շատ ուտել, չէ՞ որ ծախսված կալորիաներն օրգանիզմը պահպանում է ճարպային նստվածքի տեսքով: 

Ինչ վերաբերում է հացին, ինչպես նշել է դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, ցանկալի է օգտագործել չզտված ալյուրից թխված հաց, այսինքն` վիտամիններով եւ միներալներով հարուստ մազմզուկներ պարունակող: Իսկ սպիտակ ալյուրից պատրաստված բարձրագույն կարգի սպիտակ հացը ոչ մի օգտակար բան չի պարունակում եւ չնայած օրգանիզմին էներգիա է տալիս, բայց նրանից առանձնապես օգուտ չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել