• Latest news

2015-ին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի 512 դեպք է հայտնաբերվել

23 դեկտեմբերի, 2015  13:44

2015-ին Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում կրծքագեղձի   18 947 սոնոգրաֆիական եւ մամոգրաֆիական հետազոտություն է իրականացվել եւ քաղցկեղի  512 դեպք է հայտնաբերվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը: 

Նա նաեւ նշել է, որ հիվանդներից 189-ը, որոնց մոտ քաղցկեղ են հայտնաբերել, նույնիսկ չէին ենթադրում, թե իրենք կարող են խնդիրներ ունենալ եւ ընդամենը կանխարգելիչ ստուգման էին եկել:  Եթե դա չանեին, չի բացառվում, որ մեկ կամ երկու տարուց նրանց ուռուցքը վերածվեր կյանքին սպառնացող լուրջ խնդրի: Սակայն, բարեբախտաբար, նրանց հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, ինչի շնորհիվ կկարողանան արագ բուժվել եւ վերադառնալ սովորական կյանքին` միաժամանակ չզրկվելով կրծքագեղձից:  

Ընդհանուր առմամբ այս տարի քաղցկեղի դեպքերը պակաս էին, քան անցյալ տարիներին:  Մասնագետի կարծիքով դա կապված է այն բանի հետ, որ այսօր կանայք ավելի լավ են տեղեկացված եւ ավելի շատ գիտելիքներ ունեն կանխարգելման մասին: Դրա շնորհիվ գնալով ավելի շատ կանայք են բժշկի մոտ գալիս առանց որեւէ ախտանիշի կամ բողոքի, նրանց մոտ ախտորոշվում եւ բուժվում են նախաքաղցկեղային հիվանդությունները` թույլ չտալով, որ դրանք քաղցկեղի վերածվեն: Ինչպես նշել է Խաչանուշ Հակոբյանը, եթե անցյալում հիվանդանոցի ամեն 14-16-րդ այցելուի մոտ քաղցկեղ էին ախտորոշում, ապա ասօր այդ հիվանդությունը հայտնաբերվում է ամեն 37-րդ հիվանդի մոտ:

Իհարկե հիվանդների ընդամենը  20 տոկոսի մոտ է, որ ընդհանրապես ոչ մի խնդիր չի ախտորոշվում. մնացած բոլորի մոտ կան այս կամ այն խնդիրներ, որոնք ուշադրության կարիք ունեն եւ հետագայում կարող են բարդացումների հանգեցնել, եթե չբուժվեն: 

Ինչպես նշել է ղեկավարը, ընդհանուր առմամբ կենտրոնում մոտ 50 000 հետազոտություն է իրականացվել` ներառյալ գինեկոլոգիական եւ ուրոլոգիական հետազոտություններ, դենսիոմետրիա եւ այլն: Արգանդի վզիկի քաղցկեղի 21 դեպք է հայտնաբերվել, ձվարանների քաղցկեղի 8 դեպք, արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի 9 դեպք եւ 31 նախաքաղցկեղային դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել