• Latest news

Ինչով է վտանգավոր Նոր տարին «ավանդական եղանակով» տոնելը

30 դեկտեմբերի, 2015  01:52

Հայերի մեծամասնությունը Նոր տարին դիմավորում է սեղանի մոտ, որը լի է լինում ամեն տեսակ ուտեստներով:  Մի քանի օրվա ընթացքում նրանք անհամեմատ ավելի շատ են ուտում, քան սովոր են եւ սովորականից անհամեմատ ավելի քիչ են շարժվում: Առողջության համար վտանգավոր չէ՞ Նոր տարին «ավանդական եղանակով» տոնելը:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը, տոնելու նման եղանակի մեջ որոշակի վտանգ, պարզվում է, կա:  

Նախ` սննդի մեծ քանակությունը, մանավանդ եթե մարդը սովորաբար քիչ է ուտում, լուրջ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար: Սակայն սովորաբար գործը դրանով չի սահմանափակվում, չէ՞ որ շատ մարդիկ ամանորյա կալորիական ուտեստների հետ ալկոհալային եւ գազավորված ըմպելիքներ են խմում: Այդ ամենը արդյունքում մարսողական համակարգի համար գերծանրաբեռնվածություն է ստեղծում, իսկ ցանկացած օրգանի եւ համակարգի գերծանրաբեռնվածությունը վտանգավոր է եւ կարող է խնդիրների հանգեցնել:   

Շատ մարդիկ Նոր տարին իրենց տանը դիմավորելուց հետո հյուր են գնում ընկերներին ու բարեկամներին: Սակայն փողոցում բավականին ցուրտ է եւ մրսելու ռիսկ կա: Այդ ռիսկն ավելի բարձր է այն մարդկանց մոտ, որոնք մինչ այդ շատ են կերել, որովհետեւ մարսողության համակարգի ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել իմունիտետի եւ ընդհանուր առմամբ օրգանիզմի վիճակի վրա: 

Քանի որ նոր տարվա գիշերը եւ հաջորդ գիշերներին մարդիկ ուշ են պառկում քնելու, նրանց մոտ խախտվում է քունը եւ օրվա ընդունված ռեժիմը, ինչը կարող է բացասաբար ազդել նրանց առողջական վիճակի վրա: 

Հաջորդ խնդիրը, որին հնարավոր է բախվել ամանորյա տոների ընթացքում, ալկոհոլային ինտոքսիկացիան է: 

Այդ բոլոր գործոնները միաժամանակ կարող են թուլացնել օրգանիզմը, ինչի հետեւանքով թույլ իմունիտետով մարդը կարող է արագ հիվանդնալ կամ ուղղակի իրեն վատ զգալ: Նրա մոտ զգալիորեն կաճի նաեւ վարակիչ հիվանդությունների ռիսկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել