• Latest news

Ինչո՞ւ է շատակերությունը վտանգավոր առողջության համար

17 հունվարի, 2016  21:17

Շատերը տարվա ընթացքում չափավոր են սնվում, իսկ ամանորյա տոների ընթացքում սկսում են շատ ուտել: Ինչո՞վ է նման վարքագիծը վտանգավոր: Այս հարցին՝ NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Մասնագետի խոսքով, եթե մարդը առողջ է ու առողջ մարսողություն ունի, նրա օրգանիզմը ամենայն հավանականությամբ սննդի ավելցուկին կկարողանա դիմանալ նաեւ ամանորյա օրերին: Օրգանիզմը պարզապես ստացված մթերքներից կյուրացնի ամենաանհրաժեշտը, իսկ մնացած ավելորդը դեն կնետի:

Մարդու մարսողական համակարգն ամեն օր վերամշակում է որոշակի քանակության սնունդ, իսկ ավելցուկը ծանրաբեռնում է օրգանիզմը ու կարող է մարսողական խանգարումնեի պատճառ դառնալ: Տվյալ դեպքում այդ խանգարման նպատակն է ազատվել ավելորդ նյութերից, որոնց հայտնվել են օրգանիզմում: Հենց այդ նպատակին են ծառայում սրտխառնոցը ու լուծը, որոնք հազվադեպ չեն շատակերությունից հետո: Լուծը ու սրտխառոնցը սովորաբար համարվում են առողջական խնդիրների ախտանիշներ, բայց տվյալ դեպքում դրանք մեխանիզմներ են, որոնց օգնությամբ օրգանիզմը ինքնամաքրվում է:

«Շատակերությունից հետո սրտխառնոցն ու լուծը կարող են միայն մարդու պաշտպանական մեխանիզմները լինել, այլ ոչ թե հիվանդության նշաններ», - նկատեց մասնագետը:

Հիշեցնենք, որ հայտնի են շատակերությունից մահացության դեպքեր: Այդ մահերի պատճառը հիմնականում սրտի աշխատանքի հանկարծակի կանգառն է, որը կատարվում է շատակերության ու դրա պատճառով օրգանիզմի գերծանրաբեռնվածության հետեւանքով: Հետաքրքիր է, որ նման բան կարող է կատարվել ոչ միայն հիվանդ սրտով՝ այլեւ առաջին հայացքից միանգամայն առողջ մարդու հետ: Հենց այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել շատակերությունից՝ թե ամանորյա, թե սովորական օրերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել