• Latest news

Կծու սնունդ. օգու՞տ, թե՞ վնաս

10 հունվարի, 2016  15:48

Վնասակար է արդյոք կծու սնունդը։ Այս հարցը հուզում է սուր եւ քաղցր ուտեստներ սիրող շատ մարդկանց։ Դրա պատասխանը NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է ստանալ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանից։

Մասնագետի խոսքով՝ ցանկացած սնունդ կարող է օգտակար լինել։ Պարզապես պետք է իմանալ չափը։ Իհարկե ոչ բոլորին է կարելի կծու ուտել։ Եթե մարդը ինչ-ինչ հիվանդություններ ունի (գաստրիտ կամ խոց) կամ անգամ ուղղակի դրանց հակում ունի, ցանկալի է չչարաշահել կծուն։ Այն մասին, թե կոնկրետ Ձեզ կարելի է ուտել կծու, թե ոչ, պետք է ասի Ձեր բուժող բժիշկը։

Սակայն եթե սննդում կծու օգտագործելու որեւէ հակացուցում չկա, ապա կծուն չափավոր քանակով իհարկե կարող է նաեւ օգտակար լինել։ Ինչպես նշել է գաստրոէնտերոլոգը, փոքր քանակությամբ կծուն ախորժակ է գրգռում եւ նպաստում է մարսողությանը (ինչն, ի միջի այլոց, կարեւոր է նիհարել ցանկացողների համար)։

Ավելին՝ կծու ուտելիքի չափավոր քանակը կարող է օգտակար լինել արշավների ժամանակ, եթե ուտելիքը պատրաստված է ոչ այնքան հիգիենիկ պայմաններում։ Կծուն կգրգռի ստամոքսը, ինչի արդյունքում թթվայնությունը կբարձրանա, որը կմաքրի սնունդը եւ կնվազեցնի թունավորման ռիսկը։

Որոշ մասնագետները նշում են, որ կծու սնունդը բարելավում է արյան շրջանառությունը, լայնացնում անոթները, իջեցնում ճնշումը եւ անգամ օգնում պայքարել սթրեսի դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել