• Latest news

Կարելի՞ է արդյոք գազավորված ըմպելիքներ խմել

6 հունվարի, 2016  16:50

Շատ մասնագետներ գազավորված ըմպելիքները միանշանակ չարիք են համարում: Արդյո՞ք դա նշանակումէ, որ դրանք առհասարակ չի կարելի խմել: Այս հարցի պատասխանը NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է պարզել գաստոէնտերոլոգ Հայկ Մանասյանը:

Իհարկե, գազավորված հյութերում ոչ մի օգտակար բան չկա՝ միայն շաքար ու մի շարք քիմիկատներ, դրա համար էլ իզուր չէ, որ դրանք վնասակար են համարում: Որոշ ըմպելիքներում շաքարը փոխարինում են սինթեթիկ նյութերով, որոնք, ինչպես ցույց են տվել վերջերս արված հետազոտությունները, նույնիսկ շաքարից ավելի վնասակար է: Սակայն, մասնագետի կարծիքով, ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե խմեք մի քիչ գազավորված ըմպելիք՝ մեկ կամ երկու բաժակ:

Որոշ մարդկանց, օրինակ, հաճելի է գազավորված ըմպելիքներ խմել տոնական սեղանի շուրջ կամ էլ երբ հյուր են գնում: Իհարկե նրանք իրենց կարող են թույլ տալ դա, սակայն ողջամիտի սահմանը այդուհանդերձ չարժե անցնել: Մասնավորապես ծարավը հագեցնելու համար այդպիսի ըմպելիքներ խմել չարժե: Եվ բնականաբար դրանք նաեւ պետք չէ հաճախ խմել: Բայց տոնական սեղանի շուրջ երբեմն կարելի է՝ համարում է մասնագետը:

Հայկ Մանասյանը հիշեցնում է, որ ծարավը հագեցնելու համար լավագույն ըմպելիքը ջուրն է: Սովորական, մաքուր ջուրը: Այն օգնում է նաեւ լավացնել մարսողական համակարգի աշխատանքը, դրա համար էլ ջուրը, ի տարբերություն այլ ըմպելիքների, խորհուրդ են տալիս խմել հաճախ, եթե իհարկե դրա համար լուրջ հակացուցումներ չկան (օրինակ սրտի ու երիկամների որոշ հիվանդություններ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է