• Latest news

Ի՞նչ անել, եթե Նոր տարվա տոների ընթացքում հիվանդացել եք գրիպով կամ սուր շնչառական վարակով

4 հունվարի, 2016  17:52

Ի՞նչ անել, եթե դուք կամ ընտանիքում որեւէ մեկը Նոր տարվա տոների ընթացքում հիվանդացել է գրիպով կամ սուր շնչառական վարակով:

Ահա թե ինչ խորհուրդներ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական վարակների եւ հատկապես վտանգավոր վարակիչ  հիվանդությունների համաճարակաբանության բաժնի վարիչ Լիանա Թորոսյանը:

1. Մեկուսացում

Ինչպես նշել է մասնագետը, ցանկալի է, որ հիվանդացած մարդն առանձին սենյակում մնա, որ ընտանիքի մյուս անդամներին չվարակի: Ցանկալի է նաեւ, որ նրան միայն մի մարդ հոգ տանի, ընդ որում դա չպիտի լինի հղի կին, ծեր մարդ, երեխա կամ խրոնիկական հիվանդություններով մեկը: 

2. Հիգիենան

Եթե տանը հիվանդ մարդ կա, պետք է հնարավորինս հաճախակի սրբել մակերեւույթները, օդափոխել սենյակները եւ ձեռքերը լվանալ: Այդ ամենը կօգնի կանխարգելել հարուցիչների տարածումը եւ ընտանիքի մյուս անդամների վարակվելը: 

3. Դիմակներ

Եթե հիվանդն ի վիճակի է բուժական դիմակ կրել, ցանկալի է, որ կրի դա: Ընդ որում այդ դիմակը պիտի փակի եւ քիթը, եւ բերանը: Դիմակն անհրաժեշտ է փոխել ամեն   4 ժամը մեկ, իսկ օգտագործվածն անհրաժեշտ է դեն նետել, ոչ թե թողնել ինչ-որ տեղ` սեղանին: 

Եթե հիվանդը չի կարող դիմակ կրել, ցանկալի է, որ դա անի նրան հոգ տանող մարդը: 

4. Ինքնաբուժում

Ինքնաբուժումը չարիք է, պնդում են մասնագետները: Չարժե դեղամիջոցներ ընդունել ծանոթների կամ նույնիսկ դեղագործների խորհրդով. դա կարող է վտանգավոր լինել: Հատկապես վտանգավոր է հակաբիոտիկներ ընդունել առանց լուրջ անհրաժեշտության: Հակաբիոտիկների հենց նման ընդունումն է  ամբողջ աշխարհում հանգեցնում հակաբիոտիկակայունության: 

5. Դիմեք բժշկի

Եթե տանն ինչ-որ մեկը հիվանդ է, ամենից ճիշտ կլինի բժշկի դիմել: Չարժե հետաձգել բժշկին դիմելը, եթե հիվանդը բարձր ջերմություն ունի, որն արդեն   2-րդ օրը շարունակվում է. դա կարող է բարդությունների հանգեցնել: Հիշեցնենք, որ տոնական օրերին բոլոր հիվանդանոցներում հերթապահ բժիշկներ կան եւ շտապօգնությունը շուրջօրյա աշխատում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել