• Latest news

Որքա՞ն ալկոհոլ է կարելի խմել ամանորյա տոներին

1 հունվարի, 2016  20:33

Որքա՞ն ալկոհոլ է կարելի խմել մեկ օրվա ընթացքում։ Կարելի է արդյոք Նոր տարուն ավելի շատ խմել, քան սովարաբար։ Այս հարցերի պատասխանը NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է ստանալ գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանից։

Մասնագետի խոսքով՝ տղամարդկանց համար թույլատրելի է օրական  50-70 մլ սպիրտ պարունակող ալկոհոլի քանակը։ Դա մոտավորապես 3-4 բաժակ գինին կամ գարեջուրն է կամ 3-4 բաժին կոնյակը։ Հայկ Մանասյանի խոսքով՝ դա ալկոհոլի այն քանակն է, որը կարելի է խմել ողջ օրվա ընթացքում՝ անկախ այն բանից, թե դա ինչ օր է՝ տոնական, թե սովորական։

Կանանց թույլատրվում է խմել օրական 25-35 մլ սպիրտ պարունակող ալկոհոլի քանակ եւ ոչ ավելին։ Դա մոտ 2 անգամ քիչ է, քան տղամարդկանց դեպքում։ Առաջին հայացքից 3-4 բաժակ գինին կամ կոնյակի այդքան բաժինը բավական քիչ է։ Շատերն այդքանը եւ դրանից էլ շատ խմում են ոչ թե մեկ օրում այլ մեկ երեկոյի ընթացքում։ Սակայն վերոնշյալ քանակը իրականում մարդկանց մեծամասնության համար առավելագույնն է, նշել է մասնագետը։

Ալկոհոլի այդ քանակը «վայելելու» համար Հայկ Մանասյանը խորհուրդ է տալիս դանդաղ խմել, կում առ կում, այլ ոչ թե միանգամից կուլ տալ բաժակի պարունակությունը։ Ցանկալի է նաեւ հասկանալ եւ ընդունել ալկոհոլային խմիչքների օգտագործման մշակույթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է