• Latest news

Ինչպես Նոր տարվա ավելի օգտակար ուտեստներ պատրաստել

30 դեկտեմբերի, 2015  11:45

Որոշ ուտեստներ վնասակար են ոչ թե մթերքների պատճառով, որոնցից պատրաստված են, այլ պատրաստման եղանակի: Ինչպե՞ս կարելի է ավելի օգտակար կամ գոնե պակաս վնասակար ուտեստներ պատրաստել: Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը:  

Տապական փոխարինել լավ եփվածով

Ինչպես հայտնի է, տապակած մթերքները այնքան էլ օգտակար չեն, այդ պատճառով ջանացեք Նոր տարվա ուտեստների համար մթերքները ոչ թե տապակել, այլ եփել կամ էլ շոգեխաշել: Ծայրահեղ դեպքում կարելի է մթերքները   (օրինակ` միսը) եփել վառարանում, նրբաթիթեղի մեջ, այդպես դրանք պակաս վնասակար կլինեն, քան տապակածը:  

Տորթերն ու քաղցրեղենը տանը պատրաստել 

Քչերը կարող են նոր տարվա սեղանը պատկերացնել առանց տորթերի, թխվածքների եւ այլ քաղցրեղենի: Սակայն խնդիրն այն է, որ տորթերն ու քաղցրեղենը, որոնք վաճառվում են խանութներում գրեթե առանց բացառության մարգարինից են պատրաստված, որը մեր առողջության համար վնասակար տրանսճարպեր է պարունակում:  Այդ պատճառով, ինչպես կարծում է դիետոլոգը, ավելի ճիշտ է քաղցրեղենը տանը պատրաստել. այդպես դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ բաղադրիչներից է պատրաստված այն, ինչ դուք եւ ձեր մտերիմներն ուտելու եք եւ ձեր տորթիկում որակյալ կարագ կլինի սինթետիկ յուղերով հարուստ, թեկուզեւ ավելի էժանագին մարգարինի փոխարեն:    

Ճիշտ համեմունք ընտրել

Մսով ուտեստներն առանց այն էլ բավականին կալորիական են եւ շատ ճարպեր են պարունակում, այդ պատճառով  չարժե դրանք լցոնել ճարպոտ սոուսներով եւ/կամ մայոնեզով, խորհուրդ է տալիս մասնագետը: Ավելի լավ է` միսը պատրաստել բանջարեղենով` թարմ կամ շոգեխաշած: Նման համադրությունն անհամեմատ ավելի օգտակար կլինի օրգանիզմի համար, եւ հետո` նման ուտեստը մարսելն ավելի հեշտ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել