• Latest news

7 քայլ, որոնք ձեզ կապահովագրեն սրտային անբավարարությունից

7 հունվարի, 2016  20:24

Ամերիկյան մասնագետները պատմել են 7 պարզ կանոնի մասին, որոնց հետեւելը կարող է օգնել կանխարգելելու սրտային անբավարարությունն ու ավելի երկար ապրել: Որքան ավելի շատ կանոնի է հետեւում մարդը, այնքան նվազում է մահացու վտանգավոր խնդրի զարգացման ռիսկը:  

Հազիվ թե որեւէ մեկի համար հայտնություն դառնա այն, որ առողջ սնունդը, ծխելուց հրաժարումն ու ակտիվ կենսակերպը դրական են ազդում սրտի առողջության վրա: Բայց կան նաեւ լրացուցիչ կանոններ, որոնք թույլ են տալիս առավելագույնս նվազեցնել սրտային անբավարարության զարգացման ռիսկը:  Հիշեցնենք, որ այդ հիվանդության պատճառով սիրտը կորցնում է օրգանիզմին անհրաժեշտ արյուն մատակարարելու հնարավորությունը: Հոգնածություն է հայտնվում, շնչահեղձություն,  կապտախտություն, ապատիա, ցիանոզ եւ շատ այլ վտանգավոր գործընթացներ: 

Ամերիկյան սրտաբանական ընկերակցության փորձագետները պնդում են, որ ներքոհիշյալ խորհուրդներին հետեւելը նվազեցնում է սրտի եւ ուղեղի կաթվածների վտանգը: Այդ եզրահանգումները ստացվել են 12 տարվա ընթացքում  3201 մարդու դիտարկման ընթացքում: Դիտարկվողների միջին տարիքը  59 տարի է: Դիտարկումների ընթացքում  188 կամավորի մոտ սրտային անբավարարություն է զարգացել: Պարզվել է, որ յուրաքանչյուր հաջորդ կանոնին հետեւելը հիվանդության ռիսկը նվազեցնում է 23 տոկոսով: Ահա թե որոնք են այդ կանոնները. 

1. Զարկերակային ճնշման վերահսկողություն

2. Արյան մեջ խոլեստերինի մակարդակի վերահսկողություն 

3. Արյան մեջ շաքարի մակարդակի նվազում

4. Ակտիվ կենսակերպ

5. Առողջ սնունդ

6. Նիհարել

7. Ծխելուց հրաժարում

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել