• Latest news

4 առողջ սովորություն, որոնք արժի մեր կենցաղ մտցնել 2016թ.

3 հունվարի, 2016  17:26

Շատ մարդկանց առօրյա սովորությունները քայքայում են առողջությունն ու նրանց կյանքը, պնդում է բրիտանացի ուռուցքաբան Դեւիդ Ագուսը։  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջության համար օգտակար մի քանի սովորություն, որոնք արժի մեր կենցաղ մտցնել 2016թ.

Ամենօրյա զբոսանքներ

Առողջ մկանային զանգվածը ճիշտ սննդի եւ առողջ քնի հետ առողջության հիմնաքարն է։ Շատ հետազոտություններ ապացուցել են, որ մկանային զանգվածը մի շարք առավելություններ ունի. այն իջեցնում է զարկերակային ճնշումը, նվազեցնում շաքարախտի առաջացման ռիսկը եւ կարգավորում արյան մեջ խոլեստերինի քանակը։  Որքան շատ են մկանները, այնքան քիչ է օրգանիզմում քրոնիկ բորբոքումների առաջացման վտանգը։ Այդ պատճառով սկսեք հենց այս տարվանից սպորտով զբաղվել կամ գոնե ամեն օր ոտքով քայլելու գնացեք։

Հրաժարվեք վերամշակված սննդից

Մեր օրգանիզմում մանրէների քանակը 10 անգամ գերազանցում է բջիջների թիվը։ Նրանք բոլորը  միասին ստեղծում են այսպես կոչված միկրոբիում, որից կախված են մեր օրգանիզմում շատ գործընթացներ։ Որքան քիչ է մարդ վերամշակված սնունդ օգտագործում, այնքան առողջ միկրոբիում կա նրա օրգանիզմում։

Գրկախառնություններ

Եթե դուք ցանկանում եք ամրացնել իմունիտետը, հաճախ գրկախառնվեք։ Մարդկանց հպվելուց փոխվում է սրտի բաբախյունը, նվազում է զարկերակային ճնշումը եւ կորտիզոլի մակարդակը, ուղեղում արտադրվում են որոշ կարեւոր հորմոններ, ինչպես նաեւ գրկախառնությունները խթանում են հիպոկամպուսը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության համար։

Հնարավորին քիչ սինթետիկ վիտամիններ

19-րդ դարի կանադացի բժիշկ սըր Ուիլյամ Օսլերը, որին անվանում են ժամանակակից բժշկության հայր, մի անգամ ասել է. «Դեղ խմող մարդը պետք է 2 անգամ ապաքինվի։ Սկզբում՝ հիվանդությունից, հետո՝ դեղերից»։ Մեծ քանակությամբ դեղեր ընդունելը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա։ Այդ պատճառով ցանկալի է խմել միայն այն դեղերը, առանց որոնց դուք չեք կարող, եւ որոնք ձեզ նշանակել է գրագետ բժիշկը։

Նույնը վերաբերում է նաեւ առանց բժշկի դեղատոմսի վաճառվող դեղերին, օրինակ, վիտամիններին ու սննդային հավելումներին։ Դրանք բացարձակապես այնքան անվտանգ չեն, որքան կարող են թվալ առաջին հայացքից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել