• Latest news

Ինչպես խուսափել ցրտահարությունից

31 դեկտեմբերի, 2015  16:01

Օդի ջերմաստիճանի կտրուկ նվազման ժամանակ առաջին հերթին ցրտից պետք է պաշտպանել ձեռքի եւ ոտքի մատները, այտերը, ականջները եւ քիթը: Ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար, սակայն առավել խոցելի են ծերերը եւ երեխաները, զգուշացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Կախված ցրտահարության աստիճանից՝ մարմնի ցրտահարված հատվածը կարող է փոխել գույնը՝ կարմրել կամ գունատվել:

Ովքեր են գտնվում ռիսկի խմբում

Եթե չիրականացվեն նախազգուշական միջոցառումներ, ցրտահարությունը վտանգավոր է բոլորի համար: Երբ մարդն աշխատում կամ խաղում է դրսում, նա ենթարկվում է ռիսկի: Սակայն ռիսկն ավելի բարձր է այն անձանց շրջանում, որոնց մոտ առկա է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, ովքեր ունեն արյան շրջանառության եւ նյարդային համակարգի խնդիրներ: Նշված հիվանդությունների առկայության դեպքում ցուրտը կամ ցավը զգալու ունակությունն ավելի թույլ է: Որոշ դեղեր, նիկոտինը եւ ալկոհոլը եւս նվազեցնում են զգայունության աստիճանը, հետեւաբար տվյալ դեպքում բարձրանում է ցրտահարվելու վտանգը: Ունի կրկնվելու բարձր հավանականություն:

Առաջին նշանները

• Մաշկի գույնի փոփոխություն(գունատ, կապույտ կամ կարմիր)

• Մաշկը տաք է

• Զգայունության կորուստ, ծակծկոց կամ ցավ

Կանխարգելումը

• Անհրաժե'տ է կրել տաք, չսեղմող հագուստ, ինչպես նաեւ գլխարկ՝ ականջները պաշտպանելու համար, շարֆ` այնպես,որ պաշտպանվեն այտերն ու քիթը, ձեռնոց, չթրջվող կոշիկներ:

• Պետք չէ դիպչել սառը մակերեսներին բաց ձեռքերով

• Ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը չի խրախուսվում

• Պետք է շատ շարժվել

Ինչ անել, եթե կան ցրտահարության նշաններ

Անմիջապես դիմել բժշկի

• Ոչ մի դեպքում չի կարելի շփել ցրտահարված հատվածը

• Ցրտահարված հատվածը տաքացնելու համար պետք չէ ջեռակ օգտագործել, քանի որ ցրտահարված հատվածի զգայունությունը կտրուկ նվազում է եւ տվյալ պարագայում առկա է այրվածք ստանլու վտանգ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել