• Latest news

5 մթերք, որոնք պաշտպանում են քաղցկեղից

16 հունվարի, 2016  21:28

Ոչ մի մթերք ինքնին չի կարող մարդուն պաշտպանել քաղցկեղից կամ որեւէ այլ հիվանդությունից: Սակայն ճիշտ սննդակարգը, որը բաղկացած է առողջության համար օգտակար սննդամթերքից, կարող է հսկայական դեր կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման գործում:

Իսկ ի՞նչ մթերքներ արժե հավելել մեր ամենօրյա սննդակարգում, որպեսզի օրգանիզմը պաշտպանենք հիվանդություններից:

Ֆոլաթթու պարունակող մթերքներ

Ֆոլաթթուն (B խմբին պատկանող վիտամին) անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար ու պաշտպանում է հաստ ու ուղիղ աղիքի, նաեւ կրծքագեղձի քաղցկեղից: Այն պարունակվում է ձվի, նարնջի հյութի, ելակի, արեւածաղկի սերմերի, ձմերուկի ու իհարկե կանաչ տերեւային բանջարեղենի՝ օրինակ սպանախի ու լատուկա աղցանի մեջ:

Լիկոպին պարունակող մթերքներ

Լիկոպին նախեւառաջ պարունակում են լոլիկն ու դրանց հիմքով պատրաստված այլ մթերքները: Հայտնի է, որ դրանց կանոնավոր գործածումը նվազեցնում է շագանակագեղձի ու քաղցկեղի այլ տեսակների զարգացման վտանգը:

Ռեսվերատրոլով մթերքներ

Ռեսվերատրոլը հակաօքսիդանտ է, որը հակաբորբոքային ներգործություն ունի ու նվազեցնում է օրգանիզմում անցանկալի պրոցեսների զարգացման հավանականությունը: Ռեսվերատրոլը կա խաղողի մեջ՝ հատկապես կարմիր ու սեւ:

Թեյ

Կանաչ թեյը վաղուց է ապացուցել թոքերի, կրծքագեղձի, ուղիղ աղիքի ու շագանակագեղձի քաղցկեղը կանխելու իր ունակությունը

Վառ գույնի մրգեր ու բանջարեղեն

Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել առնվազն հինգ տարբեր բանջարեղեն կամ միրգ: Կա տեսակետ, որ որքան հագեցած է դրանց գույնը, այդքան ավելի ուժեղ են դրանց պաշտպանական գործառույթներ: Դրանցում պարունակվող նյութերը նվազեցնում են ամբողջ օրգանիզմում չարորակ նորագոյացությունների զարգացման վտանգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել