• Latest news

Օրվա որ ժամին է ավելի ճիշտ մարզվելը

16 հունվարի, 2016  16:29

Ամանորի տոներից հետո մեզանից շատերին չի խանգարի սպորտով զբաղվել վերջին շաբաթների ընթացքում կուտակված ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Սակայն ինչ ժամի է ամենից ավելի ճիշտ մարզվել, որպեսզի հնարավորինս շատ ճարպ այրենք: 

Ինչպես պնդում են Trust Me I'm A Doctor ծրագրի հեղինակները, եթե ճիշտ ժամանակ ընտրեք սնվելու եւ մարզվելու համար, պարապմունքի ընթացքում հնարավոր է  22 տոկոսով ավելի շատ ճարպ այրել: Իսկ ճիշտ ժամանակն իր հերթին կապված է մարդու… սեռից. տղամարդն ավելի շատ ճարպ կայրի, եթե նրա մարզումը տեղի ունենա սնունդ ընդունելուց ԱՌԱՋ: Իսկ կնոջ օրգանիզմն ավելի շատ ճարպ է այրում, եթե նա մարզվում է սննդի ընդունումից ՀԵՏՈ: Կանանց խորհուրդ չի տրվում սնվել մարզումից մեկ ժամ անց:  

Հետաքրքիր փորձարկման շրջանակում University of Surrey-ից Ադամ Քոլինզը 13 տղամարդու եւ 17 կնոջ, որոնք մինչ այդ քիչ էին մարզվել, առաջարկել է  4 շաբաթվա ընթացքում բարձր ինտենսիվությամբ վարժություններ անել: Կամավորների մի մասը ամեն մարզումից առաջ եւ հետո պլացեբո-ըմպելիք է խմել, որը կալորիաներ չէր պարունակում, իսկ մյուսը խմել է ածխաջրերով խմիչք:  

Պարզվել է, որ այն կանայք, որոնք ածխաջրերով խմիչք են խմել մինչեւ մարզումները,  22 տոկոսով ավելի շատ ճարպ են այրել: Ինչ վերաբերում է  տղամարդկանց,   8 տոկոսով ավելի շատ ճարպ են այրել նրանք, որոնք ածխաջրեր են ընդունել մարզումից հետո: 

Ինչպես բացատրել են մասնագետները, ածխաջրերը պահվում են  մկաններում, իսկ քանի որ տղամարդիկ ավելի շատ մկաններ ունեն, քան կանայք, եթե նրանք ածխաջրեր են ուտում մինչեւ մարզումները, նրանց օրգանիզմը մարզման ժամանակ ածխաջրերի ավելի շատ պահուստ է ունենում եւ որպես վառելիք այրում եւ օգտագործում է հենց դրանք, ոչ թե ճարպը: 

Կանանց օրգանիզմը, սակայն, այլ կերպ է ծրագրված. այն ճարպեր է այրում պահպանելով ածխաջրերը: Կնոջ օրգանիզմում ամենից շատ ճարպ այրվում է մարզումից  3 ժամ անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է