• Latest news

Հայաստանում ռիսկի խմբերը գրիպի դեմ անվճար կպատվաստվեն

13 հունվարի, 2016  17:31

Ռիսկի խմբի մեջ մտնող մարդիկ կարող են դիմել բնակչության վայրի պոլիկլինիկա եւ գրիպի դեմ անվճար պատվաստում ստանալ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: 

Ռիսկի խմբի մեջ առաջին հերթին մտնում են խրոնիկական հիվանդություններով մարդիկ: Համարվում է, որ նրանց մոտ բարձր է ինչպես գրիպով հիվանդացման, այնպես էլ դրա պատճառով լուրջ բարդացումների ռիսկը: Ռիսկի խմբի մեջ մտնում են նաեւ տարեցներ, մանկատներում ապրող երեխաներ  եւ պոլիկլինիկաների աշխատակիցներ, հղի կանայք եւ այլք: Մասնագետների կարծիքով, գրիպի դեմ պատվաստում պիտի ստանան առաջին հերթին հենց այդ մարդիկ: 

«Խրոնիկական հիվանդություններով մարդիկ շատ խոցելի են. եթե հարուցիչով վարակվեն, մեծ է ռիսկը, որ նրանց մոտ լուրջ բարդացումներ կլինեն», - նշել է Գայանե Սահակյանը` հավելելով, որ պոլիկլինիկաների աշխատակիցներն արդեն հրահանգ են ստացել պատվաստում առաջարկել իրենց մոտ գրանցված սիրտ-անոթային, էնդոկրին համակարգի, շնչառական համակարգի եւ այլ խրոնիկական հիվանդություններով    հիվանդներին: 

Պատվաստում կստանան նաեւ երկար ժամանակ հիվանդանոցներում գտնվող հիվանդները (օրինակ` հոգեկան խանգարումներով մարդիկ, որոնք ստացիոնար բուժում են ստանում):

Այն բանից հետո, երբ վերոհիշյալ խմբերի պատկանող մարդիկ պատվաստանյութ ստանան, հնարավոր կլինի կտածել նաեւ ուրիշների` ընդհանուր առմամբ առողջ մարդկանց պատվաստման մասին, նշել է Գայանե Սահակյանը: 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել գրիպի դեմ պատվաստանյութի 15 000 չափաբաժին: Ինչպես նշել է Գայանե Սահակյանը, Առողջապահության նախարարությունն այժմ անում է ամեն հնարավորը պատվաստանյութի նոր չափաբաժիններ Հայաստան ներմուծելու համար, որպեսզի դրանց պակաս չառաջանա:  

Հիշեցնենք նաեւ, որ պատվաստանյութի կազմի մեջ է մտնում H1N1 (այսպես կոչված խոզի գրիպը) գրիպի հարուցիչի շտամմ: Սակայն ոչ բոլորին է կարելի պատվաստվել. որոշ հիվանդությունների եւ ալերգիաների դեպքում պատվաստումը հակացուցված է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել