• Latest news

Հուշաթերթիկ մայրիկների համար. Որոնք են գրիպի հիմնական նշանները

13 հունվարի, 2016  16:56

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, հիշեցնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը:

Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`

  • ջերմության բարձրացում` 38C–ից բարձր,
  • հազ,
  • հարբուխ,
  • կոկորդի ցավ,
  • գլխացավ,
  • մկանացավ,
  • փորլուծություն եւ փսխում:

Եթե երեխան բժշկի հսկողությամբբուժում է ստանում տանը, ապա`

  • հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
  • կարեւոր է հսկել մարմնի ջերմաստիճանը եւ ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաեւ այլ դեղեր),
  • երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ եւ/կամ ԱՍԿՈՖԵՆ,
  • հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
  • պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:

Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց

Երեխային անհապաղ պետք է տեղափոխել  հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`

  • առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,
  • երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,
  • շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,
  • երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,
  • առկա են ցնցումներ,
  • առկա է հաճախացած եւ/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,
  • երեխան անսովոր գերգրգռված է,
  • առկա է ծանր ջրազրկում,
  • եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,
  • երեխան ունի որեւէ այլ քրոնիկ հիվանդության սրացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել