• Latest news

Գրիպի կանխարգելում. Ինչպե՞ս պաշտպանել երեխային

18 հունվարի, 2016  21:33

Երեխաներն հատկապես խոցելի են գրիպի եւ սուր շնչառական վիրուսների առաջ, քանի որ նրանց իմունիտետը հիմնականում թույլ է, նրանք հեշտ են վարակվում, իսկ վարակվելուց հետո նրանց մոտ կարող են բարդացումներ լինել։ Ինչպե՞ս պաշտպանել երեխային գրիպից եւ այլ հիվանդություններից։

Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության  նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը, գրիպի եւ այլ հիվանդությունների կանխարգելումը պետք է սկսվի նախքան դրանց բռնկումը, եւ ճիշտ ապրելակերպ պետք է սկսել վարել միշտ, այլ ոչ թե այն ժամանակ, երբ կա վարակվելու վտանգ։

1. Ճիշտ սննդակարգ

Ինչպես նշեց մանկաբույժը, շատ կարեւոր է նորածին երեխաներին կերակրել կրծքով (միայն մայրական կաթ առաջին 6 ամիսների ընթացքում, իսկ հետո կարելի է լրացուցիչ)։ Դա անհրաժեշտ է երեխաների իմունիտետի համար։

Ավելի մեծ երեխաների առողջ սննդակարգը նույնպես ծայրահեղ կարեւոր է։ Եթե երեխան վիտամիններով եւ հանքանյութերով հարուստ սնունդ ստանա, նրա օրգանիզմն ավելի հեշտ կդիմակայի հիվանդությունների հարուցիչներին։

2. Ծխախոտի ծուխ

Մասնագետի խոսքով՝ պակաս կարեւոր չէ երեխաներին ծխախոտի ծխից հեռու մեծացնելը։ Չի կարելի ասել, որ երեխաները, որոնց ներկայությամբ շատ են ծխում, ավելի հաճախ են վարակվում գրիպով եւ այլ հիվանդություններով, սակայն ապացուցված է, որ վարակվելուց հետո նման երեխաների մոտ հաճախ են ի հայտ գալիս բարդացումներ։

3. Ճիշտ հագուստ

Չի կարելի երեխային մեծացնել ջերմոցային պայմաններում, պնդում է Սերգեյ Սարգսյանը։ Պետք չէ երեխային շատ թեթեւ հագցնել, հակառակ դեպքում նա կմրսի, սակայն վատ գաղափար է նաեւ շատ տաք հագցնելը։ Երեխայի հագուստը պետք է  համապատասխանի եղանակին։ Երեխան դրանց մեջ պետք է ո՛չ շոգի, ո՛չ մրսի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է