• Latest news

Ռուսաստանցիներին գրիպի դեմ պայքարելու համար խորհուրդ են տվել բազկի վրա փռշտալ

22 հունվարի, 2016  16:40

Ռուսաստանի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Յակովլեւան հայրենակիցներին սովորեցրել է պայքարել գրիպի տարածման դեմ: Պաշտոնյայի խոսքով, անհրաժեշտ է ճիշտ փռշտալ եւ հաճախ լվալ ձեռքերը: 

Այսպես, Յակովլեւան վստահ է, որ սխալ  փռշտալը կործանարար է ազգի առողջության համար: Նա սովորեցնում է, որ անհրաժեշտ է արտաշնչել ոչ թե ափի մեջ, ինչպես բոլորը սովոր են, այլ` բազկի վրա:   «Դանիայի մանկապարտեզներում երեխաներին սովորեցնում են ճիշտ փռշտալ: Եթե մենք փռշտում ենք ափի մեջ, այդ ափերը վարակվում են հարուցիչներով, մենք ամեն ինչին ձեռք ենք տալիս, եւ ուրիշն արդեն կարող է վարակվել: Իսկ եթե փռշտում ենք բազկի վրա, ձեռքերը մաքուր են մնում», – վստահ է ռուսաստանցի պաշտոնյան:

Նա նաեւ խորհուրդ է տվել հետեւել ձեռքերի մաքրությանը եւ չմոտենալ հիվանդներին:  «Ավելի հաճախ լվացեք ձեռքերը: Պարզ կանոն է հիվանդին մեկ մետրից ավելի չմոտենալը», – հավելել է Յակովլեւան:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Յակովլեւան հիշեցրել է, որ գրիպը բուժվում է միայն հակահարուցիչային դեղամիջոցներով, ոչ թե հակաբիոտիկներով:  «Հակաբիոտիկներն անօգուտ են, ընդհակառակը, դուք ընդամենը շնչահեղձ եք անում աղիքների միկրոֆլորան եւ նվազեցնում եք իմունիտետը», – հավելել է փոխնախարարը:

Մինչդեռ Սանկտ Պետերբուրգում Ռոսպոտրեբնադզորն արդեն հայտնել է գրիպի համաճարակի սկզբի մասին: Նեւայի վրա գտնվող քաղաքում համաճարակային շեմը գերազանցվել է  30 տոկոսով, ընդ որում, հիվանդության դեպքերի 60 տոկոսում այսպես կոչված խոզի գրիպ է հայտնաբերվել: Վտանգավոր վարակի զոհերի ընդհանուր թիվը արդեն  15 մարդու է հասել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել