• Latest news

Ինչու են համակարգչային խաղերն այդքան գրավում մարդկանց

25 հունվարի, 2016  21:30

Որոշ մարդկանց մոտ համակարգչային խաղերից կախվածությունը կարող է նույնքան ուժեղ լինել, որքան մոլախաղերից կամ թմրանյութից: Մարդկանց ինչն է այդքան գրավում համակարգչային խաղերում:  Ի՞նչն է նրանց ստիպում էլի ու էլի խաղալ դրանք:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, խաղերը մարդկանց  ինքնաիրացվելու եւ  իրենց շատ երազանքներ եւ ցանկություններ իրականացնելու հնարավորություն են տալիս:  Խաղը խաղացողին իշխանության զգացողություն է տալիս. Նա կարող է իրեն զգալ ղեկավարի դերում    (օրինակ` որեւէ խաղային ջոկատի), կարող է հնարավորություն ստանալ ցուցադրելու իր ամբողջ ուժը, իր բոլոր կարողությունները  (որոնք նա իրական կյանքում գուցեեւ չունի): Այդ ամենը խաղացողին բավականության եւ ինքնագոհության զգացում է տալիս,   չնայած նույնիսկ նրան, որ ամեն ինչ տեղի է ունենում ընդամենը խաղում, ոչ թե իրական կյանքում:

Շատ խաղերում մարդկանց գրավում է նոր խաղային կերպարների հետ շփվելու հնարավորությունը: Տղամարդկանց, օրինակ, դուր է գալիս շփվել կին խաղացողների հետ: Նրանց համար   եւս դա ինքնատիպ ինքնաիրացում է, բացի այդ, խաղային կերպարի հետ շփումն անհամեմատ ավելի հեշտ է, քան իրական, կենդանի մարդու հետ շփվելը:

Ինչպես նշել է հոգեբանը, շատ հաճախ խաղային կախվածության զոհ են դառնում պատանեկան մաքսիմալիզմով եւ ամեն ինչ ժխտելու ձգտմամբ  անչափահասներ:  Խաղային աշխարհը նման անչափահասներին իդեալական է թվում, չէ՞ որ այնտեղ ամեն հարցին պատասխանում են եւ այնտեղ նա կարող է հերոս լինել, սիրել, ում ուզենա, անել, ինչ ուզենա:  Այդ պատճառով, նման աշխարհում հայտնվելով` նրանք չեն ուզում վերադառնալ իրական կյանք, որտեղ ամեն ինչ այնքան պարզ եւ հարթ չէ:

Ինչպես պայքարել խաղային կախվածության դեմ: Այդ հարցին միանշանակ պատասխան, ցավոք, առայժմ չկա, սակայն ամբողջ աշխարհում շատ գիտնականներ մտածում են դրա մասին: Ռուբեն Պողոսյանի կարծիքով մի բան պարզ է. արգելելով խնդիրը հաստատ չի լուծվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է