• Latest news

Վնասակար սովորույթներից հրաժարումը կարող է քաղցկեղով հիվանդացումը նվազեցնել 30 տոկոսով

6 փետրվարի, 2016  01:51

Վնասակար սովորույթներից հրաժարումը եւ առողջ կենսակերպը կարող են քաղցկեղով հիվանդացումը նվազեցնել   30 տոկոսով, պնդում է ուռուցքաբան Ռաֆայել Սարգսյանը` վկայակոչելով այդ ոլորտում բազմաթիվ հետազոտություններ: Նրա խոսքով, առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել այսպես կոչված քաղցկեղածին սովորույթներից` ծխելուց եւ ալկոհոլի չարաշահումից, որոնք զգալիորեն բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: 

Ճարպակալման դեմ պայքարը եւս մեծ դեր է խաղում քաղցկեղի կանխարգելման գործում, ընդգծել է մասնագետը` հավելելով, որ քաղցկեղի դեմ պայքարի գործում կանխարգելումը նույնքան կարեւոր է, որքան բուժման կազմակերպումը, ռեաբիլիտացիան եւ պալիատիվ օգնությունը: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) մասնագետները եւս պնդում են, որ պարզ կանոնների հետեւելը կարող է էականորեն նվազեցնել քաղցկեղից մահացությունը: Մասնավորապես, ահա թե նրանք ինչ են խորհուրդ տալիս.  

1.    Չծխել եւ որեւէ տեսակի ծխախոտային արտադրանք չօգտագործել, այդ թվում նաեւ` նարգիլե եւ էլեկտրոնային ծխախոտներ: 

2.    Տունը եւ աշխատավայրը մաքրել ծխախոտի ծխից: 

3.    Առողջ քաշ պահպանել, պայքարել ճարպակալման դեմ: 

4.    Ջանալ ակտիվ կենսակերպ վարել եւ հնարավորինս քիչ նստել:  

5.    Առողջ սննդակարգի հետեւել. մեծ քանակությամբ ամբողջական հատիկավորներ օգտագործել,  լոբահատիկավորներ, բանջարեղեն, մրգեր, սահմանափակել շաքարի կամ ճարպերի բարձր պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը, խուսափել վերամշակված մսից: 

6.    Սահմանափակել ալկոհոլի քանակությունը:

7.    Խուսափել արեւի ճառագայթների չափազանց մեծ ազդեցությունից, օգտագործել արեւապաշտպան միջոցներ եւ չօգտվել սոլյարիներից:

8.    Աշխատատեղում պաշտպանվել քաղցկեղածին նյութերի ազդեցությունից: 

9.    Երեխային կրծքով կերակրել եւ սահմանափակել հորմոնափոխարինիչ թերապիայի անվերահսկելի օգտագործումը: 

10.    Երեխաներին պատվաստել հեպատիտ  В-ի դեմ (նորածինների համար) եւ մարդու պապիլոմայի վիրուսի (աղջիկների համար):

11.    Աղիքների, կրծքի, արգանդի վզիկի  քացկեղի հայտնաբերման սքրինինգ անցնել:

Վերոհիշյալ կանոններին հետեւելը, մասնագետների պնդմամբ, կարող է առնվազն   30 տոկոսով նվազեցնել քաղցկեղով հիվանդացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել