• Latest news

Հայաստանում ամեն ինչ կա ստոմատոլոգիական զբոսաշրջության զարգացման համար. գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ

9 փետրվարի, 2016  15:37

Հայաստանում անհրաժեշտ ամեն ինչ կա ատամնաբուժական զբոսաշրջության զարգացման համար: Այդ ամենը կարող է Հայաստանում ատամնաբուժությունը շատ գրավիչ դարձնել այլ երկրներից հիվանդների համար:   Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ Կարեն Գրիգորյանը: 

Հայաստանը կարող է զբոսաշրջիկներին գրավել նաեւ հյուրանոցների եւ հոսթելների համեմատաբար ցածր գներով, պատմական հուշարձաններով եւ լավ, էկոլոգիապես մաքուր սննդով, համարում է մասնագետը: 

Ինչ վերաբերում է ատամնաբուժական ծառայությունների գներին, ատամնաբույժի խոսքով, Հայաստանում դրանք 5-30 անգամ ավելի ցածր են, քան եվրոպական երկրներում եւ 7-10 անգամ ավելի ցածր, քան ԱՄՆ-ում: Այդ պատճառով, նույնիսկ եթե այստեղի գները բարձր են թվում Հայաստանի բնակիչներին, այլ երկրներից մարդկանց համար լիովին մատչելի են: 

Կարեն Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում ատամնաբուժության ոլորտում իսկական հեղափոխություն է տեղի ունեցել եւ շատ կլինիկաներում սկսել են նորագույն տեխնոլոգիաներ ու բուժման ժամանակակից մոտեցումներ կիրառել, շատ մասնագետներ վերապատրաստում են անցել այլ երկրներում: Այդ ամենը զգալիորեն բարձրացրել է երկրում ատամնաբուժության մակարդակը: 

Իհարկե, տրամադրվող ատամնաբուժական ծառայությունների որակը կախված է ոչ միայն մասնագետների փորձից եւ հմտություններից, այլեւ նրանց օգտագործած նյութերից, նշել է Կարեն Գրիգորյանը: Ատամնաբուժության մեջ լավ նյութերն էժան չեն եւ սովորաբար հենց դրանք են լավ արդյունք ապահովում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել