• Latest news

Հայաստանում նվազել է քաղցկեղից երեխաների մահացությունը

15 փետրվարի, 2016  12:59

Աշխարհում երեխաների շրջանում քաղցկեղից հիվանդացումն ամեն տարի աճում է մոտ   3-4 տոկոսով, սակայն Հայաստանում անցյալ տարվա ընթացքում հիվանդացումը նվազել է մոտավորապես 25 տոկոսով, իսկ մահացությունը` մոտ 40 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ուռուցքաբանների ասոցիացիայի ղեկավար Գրիգոր Բադալյանը: 

Նրա կարծիքով, մահացության նվազումը կապված է նրա հետ, որ այսօր Հայաստանում երեխաներին կարող են բուժել այն ժամանակակից ընթացակարգերի համաձայն, որոնք ընդունված են շատ զարգացած երկրներում: Երեխաներին բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներով լիարժեքորեն ապահովելու հնարավորությունը եւս մեծ դեր է խաղում: Հայաստանում երեխաների ուռուցքային հիվանդությունների բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակում, բայց կան քիմիաթերապիայի համար թանկարժեք դեղամիջոցներ, որոնք պետպատվերով չեն տրամադրվում. այդ դեղամիջոցներով երեխաներին ապահովում է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, որը, ինչպես նշել է Գրիգոր Բադալյանը, վճարում է նաեւ հետազոտման եւ ախտորոշման դժվար մատչելի մեթոդների համար: 

Քաղցկեղով հիվանդ երեխաների որոշ ծնողներ ամեն հնարավորն անում են երեխաներին բուժման համար արտասահման տանելու, նույնիսկ եթե նման անհրաժեշտություն բոլորովին չկա եւ այլ երկրում երեխան նույն բուժումն է ստանալու` նույն ընթացակարգով, որը կստանար այստեղ` Հայաստանում: Սակայն լինում են նաեւ բարդ դեպքեր, երբ հայ բժիշկներն իրենք են ծնողներին խորհուրդ տալիս երեխայի բուժումն արտասահմանում կազմակերպել, օրինակ, եթե երեխան կարիք ունի այնպիսի վիրահատության, որն այստեղ չեն կարող անել, կամ էլ բարձր չափաբաժնով քիմիաթերապիայի, որը Հայաստանում առայժմ գոյություն չունի, բայց շուտով կլինի, երբ բացվի բարձր քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնը: 

Ինչպես տեղեկացրել է Գրիգոր Բադալյանը, քաղցկեղով հիվանդ երեխաների մոտ 62 տոկոսը եւ 66 տոկոսն այն երեխաների, որոնք հայտնվում են այն բաժանմունքում, որում ինքն է աշխատում, բուժվում են: Այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 400 երեխա կա, որոնց 5-ամյա վերականգնումն արդեն անցյալում է մնացել եւ որոնք առողջացած են համարվում: Ժամանակ առ ժամանակ բժիշկներին են դիմում երիտասարդ մարդիկ` իրենց նախկին հիվանդները, որոնք այժմ հետազոտվում են բանակում ծառայելու համար: 

Հիշեցնենք, որ 2014-ին Հայաստանում 0-14 տարեկան երեխաների մոտ քաղցկեղի 37 նոր դեպք է բացահայտվել եւ 15-17 տարեկանների մոտ` 16 նոր դեպք: 2015-ի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առայժմ չկան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել