• Latest news

Ո՞ր տարիքում է ավելի ճիշտ ծննդաբերել

23 փետրվարի, 2016  20:22

Որոշ երկրներում ընդունված է վաղ ամուսնանալ եւ երեխա ունենալ, ուրիշներում կանայք նախընտրում են նախ կարիերա կառուցել, իսկ հետո միայն մտածել ընտանիք կազմելու մասին: Սակայն ո՞ր տարիքում է ամենից ճիշտ երեխա ունենալ: Ի՞նչ են մտածում այդ մասին մասնագետները: 

Գինեկոլոգ Նելլի Ավագյանը կարծում է, որ առաջին երեխային անհրաժեշտ է ծննդաբերել երիտասարդ տարիքում` ոչ շատ շուտ, ոչ շատ ուշ: Կնոջ օրգանիզմը, ինչպես նշել է նա, երեխա կրելուն եւ ծննդաբերելուն ամենից լավ պատրաստ է առաջին դաշտանից 10-11 տարի անց: Այսինքն` մոտավորապես 22-24 տարեկանում: Շատ մասնագետների կարծիքով, 17-18 տարեկանում ծննդաբերելը դեռեւս շատ վաղ է, իսկ 30 տարեկանից մեծ կանայք տարիքային առաջնածնունդներ են: Կարծիք կա, որ եթե կինն առաջին անգամ ծննդաբերում է 30 տարեկանում, նրա մոտ ռիսկի գործոններն ավելի շատ են, քան նրա երիտասարդ ընկերուհիների: 

Որքա՞ն ժամանակ պիտի անցնի առաջին եւ երկրորդ երեխայի ծնունդների միջեւ: 

Ինչպես նշել է Նելլի Ավագյանը, ցանկալի է, որ երկու հղիության արանքում օպտիմալ ժամանակադադար լինի, որպեսզի կնոջ օրգանիզմը կարողանա վերականգնվել մի հղիությունից հետո:  Օպտիմալ ժամանակադադարը յուրաքանչյուրի համար անհատական է: Եթե կինն առողջ է, ոչ մի խնդիր չունի, առաջին երեխայի ծննդից  2 տարի անց կարող է դարձյալ հղիանալ. նրան մեկ տարի անհրաժեշտ կլինի առաջին երեխային կրծքով  լիարժեք կերակրելու համար, իսկ երկրորդ տարին` վերականգնվելու եւ օրգանիզմը երկրորդ հղիությանը նախապատրաստելու համար: 

Հիշեցնենք, որ վերջերս եվրոպացի գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանայք, որոնք առաջին երեխային ծննդաբերել են 26 եւ 30 տարեկանների արանքում, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր այդ ժամկետից շուտ կամ ուշ են սերունդ տվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել