• Latest news

Ասեղնաբուժությունը բուժում է սեպսիսը

26 փետրվարի, 2014  13:55

Արեւմտյան բժշկության մեջ դեռ կասկածում են ասեղնաբուժության արդյունավետության հարցում: Սակայն նոր հետազոտությունն ապացուցում է դրա օգտակարությունը: Գիտնականներն ուղղակի կապ են գտել ասեղնաբուժության եւ ֆիզիկական մեխանիզմի միջեւ, որը բուժում է սեպսիսը՝ հիվանդանոցների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բնորոշ հիվանդություն, որն առաջանում է վարակների եւ բորբոքումների հետեւանքով:

Նյու Ջերսիում գտնվող Rutgers բժշկական դպրոցի հետազոտողներն իրենց ստացած արդյունքները հրապարակել են Nature Medicine ամսագրում, հայտնում է Medical News-ը: Հոդվածում նշված է, որ սեպսիսից ԱՄՆ-ում տարեկան մոտ 250 000 մարդ է մահանում:

«Բայց մեծամասամբ մահվան պատճառը դառնում է ոչ հենց վարակը,- ասում է հետազոտության ավագ հեղինակ, իմունոլոգ Լուիս Ուլլոան:- Շատ դեպքերում հիվանդները մահանում են բորբոքային հիվանդությունից, որը նրանց օրգանիզմում զարգանում է վարակից հետո: Ուստի մենք հույս ունենք բորբոքային հիվանդությունը կառավարելու միջոց գտնել»:

Չնայած ասեղնաբուժությունը հազարավոր տարիներ օգտագործվում է արեւելյան երկրներում՝ Արեւմուտքում այն համեմատաբար նոր ուղղություն է բժշկության մեջ: Մեթոդի էությունն է՝ փոքրիկ ասեղներով, որոնք մտցվում են մաշկի մեջ,  ակտիվացնել մարմնի կոնկրետ կետերը:

Հետազոտողները պարզել են, որ օրգանիզմի ամենամեծ նյարդի՝ թափառող նյարդի խթանումն ակտիվացնում է մեխանիզմներ, որոնք նվազեցնում են բորբոքային գործընթացը:

Այս նպատակով հետազոտողները ստուգել են՝ արդյոք կարո՞ղ է էլեկտրական ասեղնաբուժությունը, որի ժամանակ նյարդերով թույլ էլեկտրական հոսանք է փոխանցվում, նվազեցնել սեպսիսով հիվանդ մկների օրգանների բորբոքումը եւ վնասվածքները: Էլեկտրական ասեղնաբուժության ենթարկված մկների կեսը ողջ է մնացել:

Հետազոտողների խոսքով՝ այս բացահայտման կարեւորությունն այն է, որ ապացուցվել են ասեղնաբուժության առավելությունները ոչ միայն սեպսիսի, այլեւ այլ հիվանդությունների, ինչպիսիք են՝ ռեւմատոիդ արթրիտը, օստեոարթրիտը եւ Կրոնի հիվանդությունը, բուժման գործում:

Բացի դրանից՝ պոտենցիալ հնարավորություն է ստեղծվել դեղամիջոցներ մշակելու մարդկանց համար, որպեսզի նվազեցնել մահացությունը սեպսիսից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել