• Latest news

Հայ բուժքույրը ցողունային բջիջների դոնոր է դարձել հրեա հիվանդի համար

11 մարտի, 2016  13:16

Ոսկրածուծի Դոնորների հայկական ռեեստրում իրականացվել է հերթական դոնորական ցողունային բջիջների հավաքագրումը: Հայ կամավոր դոնորի շնորհիվ կփրկվի եւս մեկ հիվանդի կյանք, որը տառապում է արյան ծանր հիվանդությամբ:

Դոնոր Մարիա Մովսեսյանը մասնագիտությամբ բուժքույր է, ունի երկու երեխա: Տարիներ առաջ կամավորագրվել էր «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում», հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կունենա փրկելու մարդկային կյանք: Եվ ահա, տարվա սկզբին պարզ դարձավ, որ Մարիան գենետիկորեն համատեղելի է հրեա մի հիվանդի հետ, որի կյանքի փրկիչը միայն ինքը կարող է լինել՝ նվիրաբերելով ցողունային բջիջներ: Մարիան, լսելով այդ լուրը, մեծ պատրաստակամությամբ համաձայնեց դառնալ դոնոր: Մի շարք լաբորատոր եւ բժշկական քննություններից հետո պարզ դարձավ, որ դոնորը լիովին առողջ է եւ պատրաստ է ցողունային բջիջների հավաքագրմանը:

Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Մարիան շատ երջանիկ եւ հպարտ էր: Նրա շնորհիվ Իսրայելում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու եւ ապրելու :

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իսրայելի բժշկական կենտրոն:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է