• Latest news

Ինչ քայլեր կարելի է ձեռնարկել կանացի առողջության պահպանման համար

14 մարտի, 2016  20:25

Կինն ընտանիքի հիմքն է համարվում, եւ եթե կնոջ մոտ առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, դա ազդում է ոչ միայն նրա ինքնազգացողության, այլեւ մերձավորների հետ նրա հարաբերությունների վրա: Իհարկե, բոլորովին էլ ոչ բոլոր խնդիրները կարելի է կանխարգելել, բայց ինչ քայլեր կարող է ձեռնարկել կինը, որպեսզի հնարավորինս պահպանի իր առողջությունը եւ լավ ինքնազգացողությունը: 

Գինեկոլոգ Մարինա Ոսկանյանը երկու հիմնական քայլ է առանձնացրել.  

1. Մասնագետի կարծիքով, նախ եւ առաջ կարեւոր է չմոռանալ հիգիենայի եւ իրեն հոգ տանելու մասին: Ճիշտ կազմակերպված հիգիենան կարող է կանխարգելել մի շարք հիվանդություններ: Իսկ առողջ կենսակերպն ու ճիշտ սնունդն իրենց հերթին կարող են օգնել կանխարգելել ավելորդ քաշի եւ դրա հետ կապված խնդիրների ի հայտ գալը: 

2. Ոչ պակաս կարեւոր է տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ հետազոտության գնալը: Ոչ բոլոր հիվանդություններն ախտանիշներ ունեն, որոնք հիվանդը կարող է նկատել, սակայն մասնագետը զննման ընթացքում կարող է հայտնաբերել այդ հիվանդությունները եւ ժամանակին բուժում նշանակել` թույլ չտալով, որ խնդիրը խորանա եւ լուրջ վնաս հասցնի հիվանդի առողջությանը: 

Սոնոգրաֆիական հետազոտությունը, օրինակ, կարող է ցույց տալ փոքր կոնքի օրգանների կառուցվածքային ընդհանուր վիճակը. քսուքը կարող է շատ բան պատմել առողջական վիճակի եւ հեշտոցի միկրոֆլորայի մասին, իսկ պապ-թեստը` ցույց տալ, թե արդյոք կնոջ մոտ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգ կա: 

Հիշեցնենք, որ մասնագետները նաեւ բոլոր կանանց խորհուրդ են տալիս տարին մեկ անգամ կաթնագեղձերի ԳՁՀ կատարել, իսկ 45-50 տարեկանից հետո ամենամյա մամոգրաֆիական հետազոտություն անցնել:  Այդ հետազոտությունները կօգնեն ժամանակին հայտնաբերել կաթնագեղձերի խնդիրները եւ կանխարգելել դրանց հետագա զարգացումը: Ամենամյա հետազոտությունների շնորհիվ նույնիսկ կրծքի քաղցկեղային գոյացությունները հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլերում, ինչը զգալիորեն կմեծացնի հիվանդի բուժման շանսերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել