• Latest news

6 տարածված առասպել հիպերտոնիայի մասին

19 մարտի, 2016  01:56

Հիպերտոնիան այսօր շատ տարածված է ամբողջ աշխարհում, սակայն դրա մասին ճիշտ եւ գրագետ տեղեկություններն այնքան շատ չեն, որքան կուզենայինք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիպերտոնիայի մասին մի քանի տարածված առասպել եւ մոլորություն:  

Առասպել 1. Հիպերտոնիան ծերերի հիվանդություն է

Ոմանց թվում է, թե հիպերտոնիան ծերերի հիվանդություն է, բայց դա սխալ է. վերջերս գնալով ավելի շատ երիտասարդներ բարձր ճնշում ունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 18 տարեկանից մեծ յուրաքանչյուր երրորդ մարդը հիպերտոնիա ունի: 

Առասպել 2. Հիպերտոնիան լուրջ մտահոգությունների առիթ չէ

Շատ հաճախ հիպերտոնիան առանց ախտանիշների է ընթանում, այդ պատճառով ինչ-որ մեկին կարող է թվալ, թե այն վտանգավոր չէ: Սակայն խրոնիկական հիպերտոնիան կարող է տեսողական խնդիրներ առաջ բերել, վատացնել վերջույթների արյան մատակարարումը, ինչպես նաեւ մեծացնել սրտի, ուղեղի կաթվածների, սրտային անբավարարության, խոշոր արյունատար անոթների արյունահոսության եւ երիկամների խրոնիկական հիվանդությունների ռիսկը: 

Առասպել 3. Կանայք ավելի հազվադեպ են տառապում հիպերտոնիայից 

Երիտասարդ կանանց մոտ հիպերտոնիան իրոք էլ ավելի հազվադեպ է հանդիպում, քան տղամարդկանց, սակայն դաշտանադադարից հետո ինչպես հիպերտոնիայի, այնպես էլ դրա պատճառով լուրջ բարդացումների ռիսկը կանանց մոտ այնպիսին է դառնում, ինչպիսին տղամարդկանց մոտ: 

Առասպել. 4. Հիպերտոնիան անընդհատ իրեն զգացնել է տալիս

Ոմանք մտածում են, թե հիպերտոնիան անպայման պիտի դրսեւորի իրեն: Օրինակ`, գլխացավերով: Իրականում այդպես չէ. հիպերտոնիան կարող է ոչ մի ախտանիշ չունենալ. չէ որ   իզուր չեն այն կոչում   «անձայն մարդասպան»:

Առասպել 5. Հիպերտոնիան անհնար է կանխարգելել

Կարծիք կա, թե անհնար է կանխարգելել հիպերտոնիան, հատկապես եթե տղամարդը ռիսկի խմբում է: Բայց ճշմարտությունն այն է, որ նույնիսկ եթե Ձեր ընտանիքի անդամները բարձր ճնշում ունեն, Դուք այնուամենայնիվ կարող եք պաշտպանվել հիպերտոնիայից  ճիշտ կենսակերպի եւ առողջ սննդի օգնությամբ: Ուղղակի ավելի քիչ աղ օգտագործեք, սպորտով զբաղվեք, մի ծխեք եւ խուսափեք սթրեսներից: 

Առասպել 6. Հիպերտոնիան հնարավոր է բուժել դեղամիջոցներով

Հիպերտոնիան հնարավոր է վերահսկել դեղերի միջոցով, բայց անհնար է բուժել այն: Դա խրոնիկական խանգարում է, որը Ձեզ կուղեկցի ամբողջ կյանքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել