• Latest news

Վտանգավոր է արդյոք թեւատակերի էպիլյացիան

22 մարտի, 2016  11:44

Լազերի, ասեղի կամ էլեկտրական իմպուլսների միջոցով թեւատակերի էպիլյացիան մազահեռացման տարածված ձեւերից են: Սակայն որոշ մասնագետներ ասում են, որ դրանք վտանգավոր են ու կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը: Մի՞թե իրոք այդպես է:

Ինչպես նշեց ռադիոլոգ Հովհաննես Վարդեվանյանը, էպիլյացիայի նոր մեթոդները ( լազերային էպիլյացիան, ասեղով էլեկտրաէպիլյացիան եւ այլն) համեմատաբար վերջերս են սկսել լայնորեն կիրառվել, ու դրանց մասին ամեն ինչ չէ հայտնի: Մասնագետի խոսքով չի կարելի պնդել, որ թեւատակերի էպիլյացիայից հետո կարող է միանգամից չարորակ պրոցես զարգանալ: Սակայն դրա անվտանգության մասին էլ դեռ բավականաչափ տվյալներ չկան:

Եթե կինը հղի է կամ կրծքով կերակրում է, այսինքն նրա կրծքի հյուսվածքները առավելագույն խոցելի են, թեւատակերի էպիլյացիայի նման պրոցեդուրաները ծայարստիճան անցանկալի են, քանի որ կա բարդացումների՝ նվազագույնը մաստիտի զարգացման վտանգ, նշեց մասնագետը:

Սակայն եթե կինն առողջ է, եթե նա նախապես հետազոտվել է, ու ոչ մի նորագոյացություններ կամ մեծացած ավշային հանգույցներ չունի, չի կարելի ասել, որ թեւատակերի էպիլյացիայի ժամանակակից ձեւերը նրան հակացուցված են:

Ամեն դեպքում, միայն տարիներ անց, ունենալով բավականաչափ տվյալներ էպիլյացիայի նման մեթոդների մասին, մասնագետները կարող են եզրակացություններ անել դրանց անվտանգության մասին: Իսկ առայժմ նման մեթոդների կարող են դիմել միայն այն կանայք, որոնք վստահ են, որ առողջ են ու ովքեր մաստոպատիա կամ կրծքի ու թեւատակերի շրջանում որեւէ այլ խնդիր չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել