• Latest news

Շագանակագեղձի քաղցկեղ. ով է ռիսկի խմբում եւ որքան հաճախակի է պետք ստուգվել

22 մարտի, 2016  21:49

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տարատեսակներից է, որը զիջում է հավանաբար միայն թոքերի քաղցկեղին: Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց համար նույնքան վտանգավոր է, որքան կրծքինը` կանանց համար, սակայն շատ կանայք, իմանալով սքրինինգային հետազոտությունների մասին, ժամանակ առ ժամանակ գնում են կաթնագեղձերը ստուգելու, ինչը չես ասի տղամարդկանց մասին. քիչ են այն տղամարդիկ, որոնք համենայն դեպս գնում են շագանակագեղձը ստուգելու: 

Ինչպես նշել է ճառագայթաբան Հովհաննես Վարդեւանյանը, ինչպես կրծքի քաղցկեղի դեպքում է, շագանակագեղձի քաղցկեղը սովորաբար լուռ, առանց ախտանիշների է ընթանում եւ հիվանդության սկզբնական փուլերում տղամարդը հազիվ թե ենթադրի, որ լուրջ խնդիր ունի: Հիվանդության ամբողջ նենգությունը դրանում է. երբ սկսում է ի հայտ գալ, հաջող բուժման շանսերը զգալիորեն նվազում են: Հենց այդ պատճառով էլ այդքան կարեւոր է ստուգել շագանակագեղձը, հատկապես եթե ռիսկի խմբում եք: 

Եթե ձեր հարազատներից որեւէ մեկը շագանակագեղձի քաղցկեղ է ունեցել, Դուք եւ Ձեր ազգական տղամարդիկ ռիսկի խումբ եք համարվում:  Օրինակ, եթե ձեր քեռու   (կամ այլ ազգականի մոտ) քաղցկեղը հայտնաբերել են 50 տարեկանում, ուրեմն Դուք պիտի 40 տարեկանից սկսած` ամեն տարի հետազոտեք շագանակագեղձը  (50 հանած 10 տարի): Իսկ եթե ազգականի մոտ քաղցկեղը հայտնաբերել են   40 տարեկանում, Դուք պիտի սկսեք ձեր շագանակագեղձի մասին մտածել   30 տարեկանից:

Ինչ հետազոտություններ է պետք անցնել ամեն տարի: 

Նախ եւ առաջ տղամարդկանց ուրոլոգի խորհրդատվություն եւ շագանակագեղձի  շոշափում է անհրաժեշտ, նշում է մասնագետը:   Հետո` սոնոգրաֆիա ուղիղ աղիքի տվիչի օգնությամբ եւ PSA-անալիզ: Այդ երեք հետազոտություններից մեկն անցնելը սխալ է. մեծ է կեղծ բացասական պատասխանի ռիսկը: Իսկ 3 հետազոտությունից հնարավոր է եզրակացնել` կա արդյոք շագանակագեղձի բիոպսիայի անհրաժեշտություն: 

Կարծիք կա, թե տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է, եթե  մայրական կողմում կրծքի քաղցկեղի դեպքեր են եղել: Այդ պատճառով այն  տղամարդկանց, որոնց ցեղում կրծքի քաղցկեղի դեպքեր են եղել, խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել եւ չանտեսել կանխարգելիչ հետազոտությունների անհրաժեշտությունը: 

Մասնագետների խոսքով, հայ տղամարդիկ նման հարցերում անկիրթ են, հազվադեպ են բժշկի գնում, սակայն դրանով ընդամենը վնասում են իրենց, չէ որ որքան ավելի ուշ հայտնաբերվի քաղցկեղը, այնքան փոքր կլինեն հիվանդի առողջանալու շանսերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է