• Latest news

Ինչպես անցկացնել Սուրբ Զատիկը առանց առողջական խնդիրների

25 մարտի, 2016  15:11

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու ամենագունեղ ու, թերեւս, ամենատարածված տոնն է: Այն նշանավորվում է նաեւ է Մեծ պահքի ավարտով:

Այդ օրերին առողջական խնդիրներից, սննդային թունավորումներից եւ սննդային գործոնով պայմանավորված վարակներից խուսափելու նպատակով Սուրբ Զատիկի կերակրատեսակները պատրաստելիս անհրաժեշտ է խստորեն հետեւել սննդի պատրաստման անվտանգության կանոններին, հայտնում է ՀՀ Առողջապահության նախրարաությունը։ Դրանք են.

• Ձուկը մաքրել եւ լվանալ հոսող խմելու ջրով: Հում ձուկը եւ միսը մշակելիս օգտագործել խոհանոցային առանձին պարագաներ՝ կտրտման տախտակ, դանակ։ Օգտագործելուց հետո դրանք պետք է լվանալ տաք օճառաջրով, պարզաջրել եւ վերջում ողողել եռացած ջրով:

• Խոհանոցային առանձին պարագաներ օգտագործել նաեւ եփված եւ հում սննդամթեքը կտրտելիս, սառնարանում դրանք պահպանել առանձին տարաներում:

• Կանաչեղենը մաքրել եւ մոտ 10 րոպե լվանալ խմելու հոսող ջրով:

• Ձեռքերը մանրակրկիտ լվանալ օճառով եւ տաք ջրով սնունդ պատրաստելուց առաջ եւ պատրաստելու ընթացքում պարբերարար, հատկապես` հում մթերքը մշակելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ:

• Մթերքը ենթարկել պատշաճ ջերմային մշակման:

• Մթերքը պահել ճիշտ ջերմաստիճանում: Եփած մթերքը պետք է պահել սառնարանային պայմաններում՝ +2-+6 0C. եփած ձուկը ` 24- 48 ժամ, եփած միսը՝ 24-36 ժամ, եփած ձուն՝ 24 ժամ, եփած բրինձը՝ 12 ժամ, բանջարեղենային աղցանները՝ 18 ժամ։

• Ներկել պետք է չվնասված, ամբողջական կեղեւով ձուն: Նախքան եփելն այն պետք է լվանալ, այնուհետեւ եփել ջուրը եռալուց հետո առնվազն 10 րոպե:

• Ձվերը պետք է ներկել միայն բնական ներկերով: Ավանդաբար ընդունված է Զատկին ձուն ներկել կարմիր գույնով: Կարմիր գույն ստանալու լավագույն միջոցը կարմիր սոխի կճեպն է կամ տորոն բույսի կարմիր արմատները: Եթե մտադիր եք բազմագույն ներկված ձվեր դնել սեղանին, ապա այն կարելի է ստանալ բանջարեղենի ու համեմունքների օգնությամբ: Օրինակ դեղին գույն կարելի է ստանալ քրքումի կամ զաֆրանի եփուկի մեջ եփված ձուն եռացնելով: Թարմ ճակնդեղի հյութը ձուն կներկի վարդագույն, սպանախը՝ կանաչ, կարմիր կաղամբի միջոցով կարելի է ստանալ կապույտ ձու, ստեպղին օգտագործելիս կարելի է ստանալ նարնջագույն երանգ:

Հիշե՛ք.

Մեծ Պահքից պետք է դուրս գալ աստիճանաբար: Քանի որ բավական երկար ժամանակ միայն բուսական սնունդ օգտագործելով մարսողական համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվում, եւ մարդու օրգանիզմը հարմարվում է զուտ բուսական սննդի յուրացմանը: Միս եւ կենդանական ծագման այլ սնունդ յուրացվելու համար օրգանիզմին որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Ցանկալի է սկզբից օգտագործել առավել հեշտ յուրացվող մսամթերք՝ ձուկ եւ հավի միս, խուսափել յուղոտ տավարի, ոչխարի, խոզի մսից, սնկից:

Կարմիր գինին եւս պետք է օգտագործել չափավոր` օրվա ընթացքում 100-200մլ: Խուսափեք քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումից: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ ազատ շաքար, արհեստական հավելումներ՝ ներկանյութեր, կոնսերվանտներ, համաբուրավետիչներ, որոնք վնասակար են առողջությանը: Զատիկի սեղանին ցանկալի է օգտագործել միայն բնական հյութեր:

Խորհուրդ է տրվում նաեւ կերակրատեսակները պատրաստել եփման, շոգեխաշման միջոցով, աղցանները լցոնել ոչ թե թթվասերով ու մայոնեզով, այլ` բուսայուղերով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է