• Latest news

Աուտիզմը որքանով է տարածված Հայաստանում

1 ապրիլի, 2016  17:42

Հայաստանում աուտիզմի տարածման պաշտոնական վիճակագրություն չկա: Համարվում է, որ աուտիզմն ախտորոշվում է ամեն 1000 երեխայից 1-ի մոտ, սակայն լոգոպեդ Սուսաննա Դավթյանի կարծիքով, իրականում այս խնդիրն ավելի տարածված է:  

Ինչպես ցույց է տալիս մասնագետի փորձը, աուտիզմ ունի հատուկ պահանջմունքներով 100 երեխայից 30-35-ը, որոնք սովորում են այն հաստատությունում, որտեղ ինքն աշխատում է, իսկ մյուսները խանգարումներ եւ զարգացման առանձնահատկություններ ունեն:  

Մասնագետի խոսքով, չի կարելի ասել, թե վերջին տարիներին Հայաստանում աճել է աուտիզմով մարդկանց թիվը, սակայն աճել է այդ խնդրով բժիշկներին դիմելու հաճախությունը. մարդիկ այսօր այդ խնդրի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունեն, եւ եթե անցյալում նախընտրում էին առանձնահատկություններով երեխաներին թաքցնել բոլորից, այսօր ծնողները գնալով ավելի հաճախակի են դիմում մասնագետներին` զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դաստիարակության գործում օգնություն եւ աջակցություն խնդրելով: 

Ինչպես նշել է հոգեբան Կարինե Հարությունյանը, չի կարելի մեկուսացնել աուտիզմով երեխային: Պետք է նրան հնարավորություն տալ շփվելու այլ երեխաների հետ: Նրա հետ պիտի մասնագետներ աշխատեն, այդ դեպքում նրա համար անհամեմատ ավելի հեշտ կլինի ինտեգրվել հասարակությանը: Բացի այդ, չի կարելի անտեսել երեխայի մոտ աուտիզմի ախտանիշները. որոշ ծնողներ, երեխայի մոտ լիովին ակնհայտ ախտանիշներ նկատելով, մտածում են, որ ամեն ինչ կփոխվի, երբ նա դպրոց գնա, այդ պատճառով բժշկի չեն դիմում:  Սակայն խնդիրն այն է, որ որքան վաղ ախտորոշվի աուտիզմը եւ որքան շուտ երեխայի հետ սկսեն աշխատել մասնագետները, այնքան մեծ կլինեն նրան օգնելու շանսերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է