Վիեննայի հիվանդանոցում անսովոր հիվանդապահ ռոբոտ է հայտնվել

23:47   7 ապրիլի, 2016

Վիեննայի ծերերի հիվանդանոցում անսովոր հիվանդապահ ռոբոտ է հայտնվել: Նա հոգ է տանում Վիեննայի ծերերի հիվանդանոցի հիվանդներին: 

Անսովոր օգնականն այնպես է ծրագրված, որ հիվանդներին թարմ լուրեր ներկայացնի, եղանակի կանխատեսում եւ հիվանդանոցի ճաշացանկը: Բացի այդ, ռոբոտը կարող է նաեւ գիդ լինել եւ հիվանդին ուղեկցել հիվանդասենյակ կամ էլ պրոցեդուրաների:  

Հոգեբան Թոբիաս Կորթների խոսքով, այս փուլում օգտագործվում է Հենրիի հնարավորությունների միայն հիմնական հավաքածուն: 

«Մենք խնամքի խնդիր չենք դրել: Ռոբոտը միմիայն այստեղի բնակիչներին զվարճացնելու համար է: Նա կարող է հյուրերին եւ կենվորներին ուղեկցել կաբինետներ եւ սենյակներ: Նա նաեւ ուղեկցում է թերապիայի խմբին», — պատմել է Կորթները:

 



© NEWS.am Medicine