Հղիության մասին չկասկածող աղջիկը երեխային զուգարանում է ծննդաբերել (ֆոտո)

21:21   11 ապրիլի, 2016

19-ամյա Ջենիկա Թեյլորը ուշ գիշերն արթնացել է փորի սարսափելի ցավից: Մտածելով, թե փորկապություն ունի` աղջիկը շտապել է զուգարան, այնուհետեւ, երբ ցավերն ավելի են ուժեղացել, մորն օգնության է կանչել: Մի քանի րոպե անց, ի զարմանս երկուսի, ծնվել է փոքրիկ Զարան, որը   1.9 կգ էր կշռում:

Ջենիկան նույնիսկ չէր կասկածում, որ երեխայի է սպասում, որովհետեւ կանոնավոր կերպով ամսականներ էր ունենում, չէր գիրացել, թիկունքի ցավեր եւ հղիության այլ  «ախտանիշներ» չուներ: Ավելին, անցյալ երեկո նա կոկթեյլ էր խմել իր մոր հետ: 

Շուտով տեղ է հասել շտապօգնության բրիգադը եւ նորաթուխ մայրիկին երեխայի հետ հիվանդանոց են տարել: Չնայած Զարան  7 ամսական էր ծնվել, նրանք ընդամենը   5 օր են անցկացրել հիվանդանոցում:

Այդ ժամանակվանից 3 շաբաթ է անցել, եւ ամեն ինչ աստիճանաբար իր տեղն է ընկնում. Ջենիկան սովորում է իր նոր դերին եւ հոգ է տանում երեխային` ոչ առանց ազգականների օգնության: Ջենիկայի հայրը սկզբում շատ ջղայնացած էր, երբ իմացել էր այս պատմության մասին, սակայն այժմ շատ է սիրում Զարային: 

Իսկ Ջենիկան, որը համալսարանում քրեագիտություն է ուսումնասիրում, այժմ մտածում է վերաորակավորվելու եւ բուժքույր դառնալու մասին:

 



© NEWS.am Medicine