ԱՄՆ-ում իրարից բաժանել են եռյակից երկու իրար կպած քրոջ

19:48   13 ապրիլի, 2016

ԱՄՆ-ում թեքսասյան Դիսկոլի հիվանդանոցում վիրահատություն է իրականացվել երկու   11 ամսական սիամական երկվորյակի իրարից բաժանելու համար: Քսիմենա եւ Սկարլետ Էրնանդես-Տորրեսների մարմիններն իրար էին կպած փորի ստորին հատվածում. աղջիկներն ընդհանուր աղիներ ունեին եւ միզափամփուշտ:  

Իրար կպած երկվորյակները եւ նրանց քույրը` Կատալինան լույս աշխարհ էին եկել   2015-ի մայիսի 16-ին: Խախտումը հայտնաբերվել էր դեռեւս հղիության երրորդ ամսում գերձայնային հետազոտության ընթացքում: Բժիշկները բացատրել էին, որ եռյակում նման երկվորյակների ծննդյան հավանականությունը  1-ը 50 մլն-ի է: Երկվորյակների նման միացում հաճախ չի հանդիպում, դեպքերի ընդամենը  6 տոկոսում: Վերջին անգամ ԱՄՆ-ում նման երկվորյակներ ծնվել են 1966-ին:

Բժիշկները մի քանի ամիս պատրաստվում էին վիրահատությանը: Նախապատրաստության ընթացքում ուսումնասիրվել էր երկվորյակների արյունատար համակարգի կառուցվածքը, իսկ  3D տպիչի օգնությամբ եռաչափ մոդել էր ստեղծվել, որի վրա բժիշկները վիրահատության անցկացման մի քանի կետ էին դիտարկել: 

Հարուն Պատելը բացատրում է, որ բարդացումների ռիսկերը բավականին բարձր էին: Սովորաբար բաժանումից հետո ողջ մնալու շանսերը գնահատվում են   5-25 տոկոս, սակայն բժիշկները բարեհաջող ելքի հույս ունեն: 

Վիրահատությունը 15 ժամ է տեւել. դրան մասնակցել են ուրոլոգներ, օրթոպեդներ ու պլաստիկ վիրաբույժներ: Հետագայում աղջիկները եւս մի շարք վերականգնողական վիրահատություններ կտանեն:



© NEWS.am Medicine