2016-ի առաջին եռամսյակում Հայաստանում ծնվել է 9100 երեխա

12:53   21 ապրիլի, 2016

ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա: 5008 փոքրիկ լույս է աշխարհ է եկել մայրաքաղաքում, իսկ 4092-ը` Հայաստանի մարզերում: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակի մարզում` 737 երեխա: Մաղթում ենք նորածիններին առողջ եւ խաղաղ մանկություն:



© NEWS.am Medicine